Ալեքսանդր II-ի դատավարչական բարենորոգում

Ալեքսանդր II-ի դատավարչական բարենորոգում, դատավարչական բարենորոգում Ռուսական կայսրությունում։ Ընդհանուր առմամբ, համարվել է տվյալ ժամանակահատվածի բոլոր բարեփոխումներից ամենահաջողներից և հետևողականներից մեկը (ռազմական բարեփոխումների հետ միասին)։ Դատական կանոնադրությունների համաձայն ստևղծվեցին տեղական (տեղամասային ու հաշտարար) և ընդհանուր դատական պալատներ (օկրուգային) ու դատարաններ։ Առավել կարևոր գործերի քննությունը կատարվում էր դատավորների և 12 երդվյալ ատենակալների կազմով։

Ալեքսանդր II

Հաստատվեց բոլորովին նոր դատական համակարգ և դատական գործընթացների կարգ։ Հիմնական արդյունքներն էին` դատարանների կալվածքների ծանր փաթեթի փոխարեն միասնական դատական համակարգի կազմակերպումը և քրեական դատավարությունների հիմնարար փոփոխությունները։ Վերջինս ներառում էր ներգրավված կողմերի իրավահավասարության սկզբունքի հաստատում, հանրային լսումների ստեղծում, երդվյալ ատենակալների դատավարություն, առաջացավ պրոֆեսիոնալ փաստաբանի աշխատանքը, որը Ռուսաստանում երբևէ գոյություն չէր ունեցել։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 309