Ալեքսանդր I-ի հուշարձան (Մոսկվա)
Ալեքսանդր I-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру I), բրոնզե քանդակ Մոսկվայի կենտրոնում ի հիշատակ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի։ Հեղինակներն են ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Սալավատ Շչերբակովը և ՌԴ վաստակավոր ճարտարապետ Իգոր Վոսկրեսենսկին։ Բացվել է 2014 թվականի նոյեմբերի 20-ին Ալեքսանդրովյան զբոսայգում, Բորովիցկի դարպասից ոչ հեռու[1][2][3][4]։ Մոսկվայում Ալեքսանդր I-ի առաջին հուշարձանն է[5]։
![]() Ալեքսանդր I-ի հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 55°45′01″ հս․ լ. 37°36′47″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | ![]() Մոսկվա |
Կառուցվել է | 2014 |
Շինության ձևը | Քանդակ |
Կառուցել է | Սալավատ Շչերբակով |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՆկարագրությունԽմբագրել
Ալեքսանդր I-ը ներկայացված է տոնական համազգեստով, նա կանգնած է պատվանդանի վրա։ Կայսեր ձեռքում սուսեր է, նրա ոտքերի տակ ընկած է թշնամական զենքը, ուսերին թիկնոց է։ Հուշարձանի դիմաց Բորոդինոյի ճակատամարտը, այլ ճակատամարտերը և 1812 թվականի Հայրենական պատերազմի զորավարներին, ինչպես նաև հենց Ալեքսանդրին, Սերաֆիմ Սարովսկուն և երկու տաճարները` Քրիստոս Փրկչի տաճարը և Կազանի Աստվածամոր տաճարը պատկերող բրոնզե խորաքանդակներ են[3]։
ՊատմությունԽմբագրել
Հուշարձանի նախագիծը որոշվել է մրցույթի արդյունքներով, որին մասնակցում էին 8 քանդակագործներ, այդ թվում` Զուրաբ Ծերեթելին։ Մասնակիցները ներկայացրել են յուրաքանչյուրը մի քանի տարբերակ։ 2014 թվականի օգոստոսին որոշվել են մրցույթի հաղթողները։ Հուշարձանի վերջնական նախագիծն ընտրվել է Սալավատ Շչերբակովի, Անդրեյ Կովալչուկի և Ալեքսանդր Ռուկավիշնիկովի աշխատանքներից` գաղտնի քվեարկությամբ[6]։
Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 20-ին, որին ներկա էին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը[2]։ Վլադիմիր Պուտինը հանդիսավոր խոսք է արտասանել[2].
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Памятник установлен возле Боровицких ворот Московского Кремля в Александровском саду, который был разбит по указу этого императора, почему и получил такое название» (ռուսերեն)։ ЭХО Москвы։ 2014-11-20
- ↑ 2,0 2,1 2,2 «Открытие памятника Александру I» (ռուսերեն)։ Сайт Президента России։ 2014-11-20
- ↑ 3,0 3,1 «У стен Кремля открыли памятник Александру I» (ռուսերեն)։ Интерфакс։ 2014-11-20
- ↑ Кира Латухина (2014-11-20)։ «Владимир Путин открыл памятник Александру I» (ռուսերեն)։ Российская газета
- ↑ «Около Кремля открыли памятник Александру I» (ռուսերեն)։ Lenta.ru։ 2014-11-20
- ↑ «Путин примет участие в открытии памятника Александру I в Москве» (ռուսերեն)։ РИА Новости։ 2014-11-20
Արտաքին հղումներԽմբագրել
- Сергей Берец (2014-11-19)։ «Памятник Александру I напомнит о временах величия России»։ Русская служба BBC։ Վերցված է 2014-11-20