ՀԲԸՄ Ալեքսանդր հիմնական դպրոց (անգլ.՝ AGBU Alexander Primary School), ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1990 թվականին, Սիդնեյում՝ Ալեքսանդր ամուսինների բարերարությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հովանավորությամբ։ Բացումը կատարվել է 1991 թվականին։ Ունի մանկապարտեզ և նախակրթարան։ Վարժարանը հետևում է Նյու Սաութ Ուելս նահանգի կրթության նախարարության ծրագրին։ Դասավանդվում են նաև հայոց լեզու, պատմություն, կրոն։ Ունի 7 դասարան, 70 աշակերտ։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։