Ալեքսանդր Պուշկինի կիսանդրի (Նիժնի Նովգորոդ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Պուշկինի կիսանդրի (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Պուշկինի կիսանդրի (ռուս.՝ Бюст А. С. Пушкина), գտնվում է Նիժնի Նովգորոդի Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի անվան օպերայի և բալետի թատրոնի մուտքի մոտ։

Ալեքսանդր Պուշկինի կիսանդրի
Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի կիսանդրին համանուն օպերայի և բալետի թատրոնի դիմաց
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Նովգորոդ
Ներկա վիճակԿանգուն

Պատմություն խմբագրել

1937 թվականի փետրվարի 10-ին Նիժնի Նովգորոդի օպերայի և բալետի թատրոնին տրվել է Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինի անունը։ 1986 թվականից օպերայի և բալետի թատրոնում ամեն տարի կազմակերպվում է «Բոլդինյան աշուն» փառատոնը։ 1994 թվականին որոշվեց թատրոնի գլխավոր մուտքի մոտ տեղադրել Ալեքսանդր Պուշկինի կիսանդրին։ Հուշարձանի ստեղծման համար անհրաժեշտ միջոցները նվիրաբերել են Նիժնի Նովգորոդի բնակիչները։

Կիսանդրու նախագծի հեղինակն է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տատյանա Գ. Խոլուևը, ճարտարապետը՝ Ա. Ուլանովսկին։ Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել 1995 թվականին[1][2]։

Նկարագրություն խմբագրել

Գրանիտե պատվանդանի վրա տեղադրվել է Պուշկինի բրոնզե կիսանդրին։ Քանդակագործը բանաստեղծին կերտել է ստեղծագործական ոգեշնչման ժամանակ։ Լիրիկական պատկերն ընդգծում է հագուստը, թիկնոցը և քամու հետ ծածանվող շարֆը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Достопримечательности Нижнего Новгорода
  2. «Памятники культуры». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Нижний Новгород: 785 вопросов и ответов. - Н.Новгород: Кварц, 2007.