Ալեքսանդր Պոզինիչի հուշարձան (Նովոչերկասկ)

Ալեքսանդր Պոզինիչի հուշարձան (ռուս.՝ Памятник Александру Позыничу), կոթող Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում, որը նվիրված է ծովային հետևակային, Քաջության շքանշանի ասպետ[1], ծնունդով նովոչերկասկցի Ալեքսանդր Միխայլովիչ Պոզինիչին, որը զոհվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինվորական պարտքը կատարելիս։

Ալեքսանդր Պոզինիչի հուշարձան
Ալեքսանդր Պոզինիչի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում2017
Բարձրություն2 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆովոչերկասկ
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ
Ներկա վիճակԿանգուն

Նկարագրություն խմբագրել

Ալեքսանդր Պոզինիչի հուշարձանը գտնվում է Նովոչերկասկ քաղաքի կենտրոնում, Ալեքսանդրովյան զբոսայգու կենտրոնական ծառուղում[2]։

Հուշարձանը պատկերում է զենքը ձեռքին զինվորի։ Քանդակը պատրաստված է բրոնզից, տեղադրվել է զրահամեքենայի զրահի հատվածի տեսքով պատվանդանի վրա։ Պատվանդանին արված է հետևյալ մակագրությունը. 

  Ալեքսանդր Պոզինիչ։ Ռուսաստանի զինվորներին։  

Բրոնզե ծովային հետևակայինի բարձրությունը երկու մետր է։

Հուշարձանը տեղադրելու նախաձեռնողը և նրա հիմնական հովանավորը դարձել է «Սոցիալական նախաձեռնությունների կենտրոն» տարածաշրջանային հասարակական կազմակերպությունը։ Որպես հովանավոր հանդես են եկել նաև Նովոչերկասկի ոչ անտարբեր բնակիչները։ Հուշարձանի ընդհանուր արժեքը 600 հազար ռուբլի է[3]։

Պատմություն խմբագրել

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 26-ին։ Բացման արարողությանը մասնակցել են Ալեքսանդր Պոզինիչի ընտանիքը, Նովոչերկասկի քաղաքապետ Վլադիմիր Կիրգինցևը, 8-րդ գվարդիական բանակի, վետերանների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Արարողությանը ներկա է եղել նաև օդաչու Օլեգ Պեշկովի այրին, որին փրկելիս զոհվել է Պոզինիչը[4]։

Ալեքսանդր Պոզինիչը զոհվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին, Սիրիայում որոնողափրկարարական գործողության ընթացքում։ Ալեքսանդրովյան զբոսայգու հուշարձանը դարձել է հերոս նովոչերկասկցու հիշատակը հավերժացնելու ևս մեկ քայլ։ Ալեքսանդր Պոզինիչի անունով է կոչվում թիվ 11 միջնակարգ դպրոցը[5], որտեղ սովորել է նա։ Թիվ 11 դպրոցի և թիվ 2 մասնագիտական ուսումնարանի պատերին փակցվել են հուշատախտակներ, փառքի ծառուղում տեղադրվել է նրա կիսանդրին, քաղաքում տեղի է ունեցել «Ալեքսանդր Պոզինիչի անվան հայրենասիրական փառատոն»։ Օլեգ Պեշկովի և Ալեքսանդր Պոզինիչի հուշակոթող է տեղադրված նաև Ամուրի մարզի Վոզժաևկա գյուղի ավիացիոն կայազորում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել