Ալեքսանդր Պանչին

հետազոտող

Ալեքսանդր Պանչին (ռուս.՝ Александр Панчин, մայիսի 19, 1986(1986-05-19), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, գիտական լրագրող, գիտա-լուսավորական գրքերի հեղինակ և "Լուսավորիչ" (ռուս.՝ Просветитель) մրցանակի դափնեկիր[2]։

Ալեքսանդր Պանչին
Александр Панчин
Ծնվել էմայիսի 19, 1986(1986-05-19) (38 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունկենսաբան, գիտության մասսայականացնող, գիտական լրագրող, գրող, բլոգեր, ավագ գիտաշխատող, bioengineer և bioinformatician
Հաստատություն(ներ)Ալեկսանդր Խարկևիչի անվան տեղեկատվության փոխանցման խնդիրների համալսարան[1]
Գործունեության ոլորտԿենսաճարտարագիտություն, կենսաինֆորմատիկա, հանրամատչելի գիտություն, science journalism? և blogging?
ԱնդամակցությունCommission on Pseudoscience?
Ալմա մատերMoscow Gymnasium in the Southwest No. 1543? (2003), Faculty of Bioengineering and Bioinformatics, Moscow State University? (2008) և Մոսկվայի պետական համալսարան (2011)
Գիտական աստիճանԿենսաբանական գիտությունների թեկնածու (2011)
Տիրապետում է լեզուներինռուսերեն և անգլերեն
ՀայրYuri Panchin?
 Alexander Panchin Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսանդր Պանչինի հայրը՝ Յուրի Պանչինը, կենսաբանական գիտությունների դոկտոր է, բջջում ինֆորմատիվ գործընթացների հետազոտման լաբորատորիայի ղեկավար, Ինֆորմացիայի փոխանցման խնդիրների հետազոտման ՌԳԱ (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի) ինստիտուտում[3]։ Մայրը ՝ Նադեժդա Պանչինա։

Պանչինը սովորել է Սան Դիեգոյի Թորի Պայնս տարրական դպրոցում (անգլ.՝ Torrey Pines Elementary School ), այնուհետև Մոսկվայի թիվ 791 դպրոցում[4]։

1997 - 2003 թթ. սովորել է Մոսկվայի թիվ 1543 դպրոցում։

2003 - 2008 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի` Բիոինժեներիայի և բիոինֆորմատիկայի ֆակուլտետում։ Ավարտելուց հետո ստացել Է կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան։

Գիտա֊լուսավորական գործունեությունը

խմբագրել

2008 թվականից ի վեր Պանչինը զբաղվում է գիտա֊լուսավորական գործունեությամբ։ Որպես գիտական լրագրող, նա համագործակցում է ռուսական «Նովայա գազետա» (ռուս.՝ «Новая газета»)[5], «Հանրամատչելի մեխանիկա» (անգլ.՝ Популярная механика)[6], «Աշխարհի շուրջ» (ռուս.՝ «Вокруг света»)[7] և «Forbes»[8] հրատարակությունների հետ։

2015 թվականին Corpus ռուսաստանյան հրատարակչությունը և «Էվոլյուցիա» (ռուս.՝ «Эволюция») հիմնադրամը համատեղ հրապարակում են Պանչինի "Բիոտեխնոլոգիաների հանրագումարը" (ռուս.՝ «Сумма биотехнологии») գիրքը։ Այդ գիրքը հռչակվել է 2016 թվականի «Լուսավորիչ» (անգլ.՝ «Просветитель») մրցականի հաղթող ՝ "Բնագիտական և ճշգրիտ գիտություններ" և "Ժողովրդի ընտրություն" անվանակարգերում։

Պանչինը հանդիսանում է Հարրի Հուդինի (ռուս.՝ Гарри Гудини) մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի անդամ։ Խորհուրդը զբաղվում է տարատեսակ էքստրասենսների և մոգերի գործունեության հրապարակավ բացահայտումներով[9] ։

2016 թվականին դարձել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի(ՌԳԱ) կեղծավորությունների և պսեվդոգիտությունների դեմ պայքարող հանձնաժողովի անդամ[10] ։

Անձնական հայացքներ

խմբագրել

Պանչինն աթեիստ է։ Իր իսկ խոսքերով, նա չի ընդունում Աստծո գոյությունը, քանի որ այդ հիպոթեզը չի հիմնավորվում բավարար քանակի վկայություններով[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://orcid.org/0000-0002-3422-6564
  2. Հայտնի են 2016 թվականի "Լուսավորիչ" մրցանակի դափնեկիրները
  3. Յուրի Պանչինի էջը՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կայքում
  4. Ալեքսանդր Պանչինի բլոգը
  5. «Ալեքսանդր Պանչին -Новая газета». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  6. Ինչպես են մարդուն բուժում բակտերիաների գեների միջոցով - Популярная механика
  7. «Ալեքսանդր Պանչին - Вокруг света». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «Ալեքսանդր Պանչին - Forbes.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
  10. Արձանագրություն, ՌԳԱ կեղծավորությունների և պսեվդոգիտություններ դեմ պայքարող խորհրդի կազմի հաստատման մասին
  11. Պանչինի հարցազրույցը Յուրի Խոավանսկու հետ