Ալեքսանդր Ուվարովի տուն

Ալեքսանդր Ուվարովի տուն (ռուս.՝ Дом Александра Уварова), տեսարժանություն Մոսկվայում։ Մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ է։ Գրանցման համար՝ 7733619000. «Տուն, 1793-1802 թվականներ, ճարտարապետ՝ Մ. Ֆ. Կազակով»։

Ալեքսանդր Ուվարովի տուն
Տեսակբնակելի տուն և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԲասմաննի շրջան
Առաջին հիշատակում1793
Հիմնադրված է1793
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Հասցե՝ Կենտրոնական վարչական շրջան, Բասմաննի շրջան, Բոլշոյ Սպասոգլինիշչևսկի նրբանցք, տուն 4։

Պատմություն

խմբագրել

Առանձնատունը կառուցվել է մոսկվացի գինեվաճառ Ալեքսանդր Ուվարովի պատվերով 1793 կամ 1802 թվականին, նրա մեջ են մտել 1760-ական թվականների ապարանքները։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ ճարտարապետը Մատվեյ Կազակովն է։ Տանը գտնվում էին բնակելի սենյակներ, գինու արկղեր և պահեստներ։

1786 թվականի մարտին «Մոսկովսկիե վեդոմոստի» թերթը տպագրել է հետևյալ հայտարարությունը[2] [3].

  Մոսկվացի անվանի քաղաքացի Ալեքսանդր Ուվարովի տանը, նրա խմելու մառանում, վաճառվում է նոր բերված ամենալավ վեստինդական ռոմ, անկերի գինը` 21 ռուբ., դույլը` 7 ռուբ., Էրմիտաժ շատո-մարգո, անգլիական գարեջուր և պորտեր, գինեօղիներ և ֆրանսիական լիկյոր ու կոնյակ։  

1807 թվականին սանկտպետերբուրգցի վաճառական Ի. Վ. Կուսկովը դաստակերտը ձեռք է բերել Ուվարովից 65 հազար ռուբլով։ 1820 թվականին Կուսկովն այն վաճառել է Ուսաչովների հարուստ ընտանիքին։ 1832 թվականին վերջինները շենքը նվիրել են Կայսերական մարդասիրական ընկերությանը հետևյալ պատրվակով[2].

  Աստվածահաճո կազմակերպությանը` երկու սեռի տառապյալ անձանց տեղավորելու համար։  

Ընկերությունը բնակարանները հանձնել է վարձակալությամբ[2]։

XXI դարում այստեղ գտնվում է Դատական փորձաքննության դաշնային կենտրոնը[2]։

2016 թվականին անցկացվել է տան համալիր վերականգնում և նրա հարմարեցումը ժամանակակից պայմաններում օգտագործելու համար։

Ճարտարապետություն

խմբագրել

Ճարտարապետը Մ. Ֆ. Կազակովն է (չհաստատված տվյալներով)։ Տունը կառուցված է կլասիցիզմի ոճով. շենքի ճակատը պատկերազադված է նկարներով, առաջին հարկը շարված է կոպտատաշ քարով և հոնիական սյուներով, առկա է 4 որմնասյուն[2][4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Дом А.Уварова (Москва)» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  3. «Дом А.Я. Уварова» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  4. «Дом купца А.Я,Уварова» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել