Ալեքսանդր Նևսկի տաճար (Եկատերինբուրգ)

Ալեքսանդր Նևսկի տաճար (ռուս.՝ Александро-Невский собор), Եկատերինբուրգում գործող ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Նովո Տիխվինսկի մենաստանում։

Ալեքսանդր Նևսկի տաճար
Novo-Tikhvinsky Monastery (July 2022) - 2.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակուղղափառ տաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Դավանանքուղղափառություն
ԹեմԵկատերինբուրգի եպիսկոպոսություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Քարտեզ
Քարտեզ
sestry.ru/church

ՊատմությունԽմբագրել

Տաճարի հիմքերը գցվել են 1838 թվականի հունիսի 26-ին և հիմնադրման պահից Սինոդի հրամանով նրան տրվել է աթոռանիստ տաճարի կարգավիճակ։ Կառուցվել է կլասիցիզմի ոճով, ճարտարապետ Միխայիլ Մալախովի կողմից 1848 թվականին։ Գլխավոր տաճարն օծվել է 1852 թվականի սեպտեմբերի 21-ին, այն կառուցվել է ի պատիվ մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու։ Ձախ կողմի մատուռն օծվել է 1853 թվականի հունիսի 8-ին և կոչվել ի պատիվ Նիկոլայ Հրաշագործի։ 1854 թվականի մայիսի 23-ին օծվել է աջ կողմի մատուռը և կոչվել Քրիստոսի հարության պատվին։ Զանգակատան աշտարակի վրա տեղադրվել է միայն մեկ փոքրիկ զանգ։

1921 թվականին Նովո Տիխվինյան վանական համալիրի փակումից հետո, տաճարը դարձավ ծխական, իսկ 1930 թվականին այն փակվեց։ Նույն թվականին քանդվեց տաճարի շուրջը տեղակայված դեռևս 18-րդ դարից գործող գերեզմանատունը։ 1942 թվականին տաճարը կապիտալ վերակառուցվեց` հետագայում որպես ռազմական պահեստ օգտագործելու նպատակով։ 1961 թվականից տաճարի շինությունը օգտագործվել է որպես գավառագիտական թանգարանի ֆոնդերի պահեստարան։

1991 թվականին ուղղափառ համայնքը պահանջեց տաճարը վերադարձնել Ռուսական եկեղեցուն։ Հանձնման վերաբերյալ որոշումը կայացվեց 1991 թվականի սեպտեմբերի 10-ին` շուրջ մեկ ամիս տևած հացադուլից հետո[1][2]։ 1992 թվականին տաճարին վերադարձվեց առաջին հարկը և ծխական համայնքի կողմից սկսվեցին պաշտամունքի ծառայություններ իրականացվել, իսկ 1994 թվականից տաճարը նորից դարձավ վանքապատկան։ Նույն թվականից Հովնան Պրեդտեչենսկու մայր տաճարից հանդիսավորապես տեղափոխվեց Սուրբ Աստվածածնի Տիխվինյան սրբապատկերների տեղական ցուցակը։

Ներկայումս տաճարը ամբողջությամբ հանձնվել է Եկատերինբուրգյան թեմին և իրականացվել շինության ամբողջական վերակառուցում։ Տաճարն օծվել է 2013 թվականի մայիսի 19-ին ՌՊԵ-ի պատրիարք Կիրիլի կողմից[3]։

ԾանոթագրություններԽմբագրել