Ալեքսանդր Նաումով
Ալեքսանդր Ռուդոլֆովիչ Նաումով (ռուս.՝ Александр Рудольфович Наумов, նոյեմբերի 30, 1966, Բույ, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս քիմիկոս, քիմիական գիտությունների թեկնածու, 2014 թվականի հուլիսի 16-ից Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովի անվան պետական համալսարանի ռեկտոր։
Ալեքսանդր Նաումով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 30, 1966 (57 տարեկան) |
Ծննդավայր | Բույ, Կոստրոմայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Կրթություն | Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | քիմիկոս |
Աշխատավայր | Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովի անվան պետական համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | ռեկտոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Alexander Rudolphovich Naumov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Նաումովը ծնվել է Կոստրոմայի մարզի Բույ քաղաքում։ 1988 թվականին ավարտել է Լենինգրադի Ալեքսանդր Հերցենի անվան պետական մանկավարժական ինստիտուտը քիմիկոսի մասնագիտությամբ։ Նույն թվականին սկսել է աշխատել Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1999-2003 թվականներին գլխավորել է համալսարանի գիտակազմակերպչական բաժինը։ 2003 թվականի օգոստոսից զբաղեցրել է գիտահետազոտական գործունեության ղեկավարի պաշտոնը։ 2014 թվականի հունիսին ընտրվել է Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում[1]։
Պարգևներ
խմբագրել- «Ընդհանուր և մասնագիտական կրթության նախարարության պատվավոր դիպլոմ» (2003)
- «Ռուսաստանի Դաշնության բարձրագույն մասնագիտական կրթության պատվավոր գործիչ» կրծքանշան (2008)
Հրապարակումներ
խմբագրելԱլեքսանդր Նաումովը հեղինակ է ավելի քան 150 գիտական և ուսումնամեթոդական հրապարակումների, որոնք վերաբերում են համալսարանական կրթությանը, տարածաշրջային զարգացմանը, կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաներին, մետաղների ու համաձուլվածքների էլեկտրոքիմիական֊ջերմային մշակմանը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Տեղեկություն թեկնածու Ալեքսանդր Նաումովի մասին» (PDF). Կոստրոմայի Նիկոլայ Նեկրասովրի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրություններ. Նիկոլայ Նեկրասովրի անվան պետական համալսարան. 2014 թ․ հունիսի 3. Վերցված է 2014 թ․ հունիսի 19-ին.