Ալեքսանդր Մարյասով
Ալեքսանդր Մարյասով (ռուս.՝ Алекса́ндр Гео́ргиевич Марья́сов, հուլիսի 26, 1947), ռուս դիվանագետ։
Ալեքսանդր Մարյասով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հուլիսի 26, 1947 (76 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կենսագրություն
խմբագրել1969 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1984 թվականին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիան։ 1969 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է պարսկերեն և անգլերեն լեզուներին։ Պատմական գիտությունների թեկնածու։
- 1990-1991 թվականներ՝ եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների վարչության խորհրդական։
- 1991-1992 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի երկրների բաժանմունքի վարիչ
- 1992 թվականից մինչև 1994 թվականը Աֆղանստանում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
- 1994-1997 թվականներին Իրանում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
- 1997 թվականից մինչև 1999 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարության Ասիայի երրրոդ դեպարտամենտի բաժանմունքի պետ։
- 1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարության Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 2001 թվականի փետրվարի 8-ից մինչև 2005 թվականի մայիսի 30-ը Իրանում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2005 թվականից մինչև 2010 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն։
- 2010 թվականի փետրվարի 3-ից մինչև 2014 թվականի օգոստոսի 25-ը Թաիլանդում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան, ինչպես նաև Բանգկոկում եղել է Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի մշտական ներկայացուցիչ[3][4]։
Դիվանագիտական աստիճան
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента Российской Федерации от 08.02.2001 № 139 «О назначении Марьясова А.Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Исламской Республике Иран»(չաշխատող հղում)
- ↑ Указ Президента Российской Федерации от 30.05.2005 № 607 «О Марьясове А.Г.»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 03.02.2010 № 135 «О назначении Марьясова А.Г. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Таиланд и Постоянным представителем Российской Федерации при ЭСКАТО в Бангкоке, Королевство Таиланд, по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 25.08.2014 № 579 «О Марьясове А.Г.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.06.1994 г. № 1280 "О присвоении Марьясову А.Г. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса"
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.09.2003 г. № 1075 "О присвоении дипломатических рангов"
- ↑ Указ Президента Российской Федерации от 13.11.2007 г. № 1499 "О присвоении Марьясову А.Г. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла"