Ալեքսանդր Մարկով (ռուս.՝ Александр Марков , հոկտեմբերի 24, 1965(1965-10-24), ԽՍՀՄ), ռուսաստանցի գիտնական, հնէաբան, գիտալուսավորական շարժման մասնակից, 2015 թվականի "Լուսավորիչ"(ռուս.՝ «Просветитель») մրցանակի դափնեկիր[2]։

Ալեքսանդր Մարկով
Александр Владимирович Марков
Ա. Վ. Մարկով `2020-ի Ընդհանուր ֆորումում Լուսանկարիչ` Սլավա Զամիսլով
Ա. Վ. Մարկով `2020-ի Ընդհանուր ֆորումում Լուսանկարիչ` Սլավա Զամիսլով
Ծնվել էհոկտեմբերի 24, 1965(1965-10-24) (58 տարեկան)
ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունհնէաբան, լրագրող, կենսաբան, գրող և հետազոտող
Հաստատություն(ներ)ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գործունեության ոլորտկենսաբանություն, կենդանաբանություն[1], հնէաբանություն[1], evolutionary theory?[1], հանրամատչելի գիտություն[1] և ֆանտաստիկա[1]
ԱնդամակցությունCommission on Pseudoscience?
Ալմա մատերՄՊՀ կենսաբանության ֆակուլտետ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Պարգևներ
Կայքevol-biol.ru
 Alexander V. Markov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1987 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1987 թվականից աշխատում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հնէաբանության ինստիտուտում։ Զուգահեռ հետազոտություն է կատարում ՌԳԱ ընդհանուր գենետիկայի և զարգացման կենսաբանության ինստիտուտներում։

Գիտական գործունեություն խմբագրել

Հանդիսանում է ավելի քան 130 գիտական աշխատությունների հեղինակ ՝ կենդանաբանության, հնէաբանության, էվոլյուցիոն տեսության, կենսաբազմազանության և այլ ուղղվածության ոլորտներում[3][4]։ Մեծ վաստակ է ունեցել կենսաբանական միկրոէվոլյուցիոն տեսության զարգացման և միկրոէվոլյուցիոն գործընթացների մաթեմատիկական մոդելավորման ասպարեզներում։

Ներկայումս զբաղված է կյանքի ծագման և էվոլյուցիայի նախնական շրջանների հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։

Գիտալուսավորական գործունեություն խմբագրել

Իր ազատ ժամանակ, Մարկովն աշխատում է "Էվոլյուցիայի խնդիրները" (ռուս.՝ «Проблемы эволюции») կայքի բովանդակության վրա, գրում է գիտահանրամատչելի հոդվածներ և մասնակցում է գիտալուսավորական հաղորդաշարերի պատրաստմանը ՝ ռուսական "Ազատություն"(ռուս.՝ радио «Свобода») ռադիոկայանի և "Էլեմենտներ"(ռուս.՝ "Элементы) կայքի համար։ Հանդիսանում է "Էվոլյուցիա" հիմնադրամի ղեկավարներից մեկը[5]։

Մարկովը հանդես է գալիս էվոլյուցիայի հիմնախնդիրներին նվիրված դասախոսություններով Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների տարածքում։

Անձնական հայացքներ խմբագրել

Մարկովն աթեիստ է[6]։ Նրան երբեմն անվանում են ռուսական Ռիչարդ Դոքինզ, ում Մարկովը մեծ ակնածանքով է վերաբերվում։

Գրքացանկը խմբագրել

Մարկովը հետևյալ գրքերի հեղինակն է՝

  • Բարդի ծնունդը (ռուս.՝ Рождение сложности), Corpus հրատարակչություն, 2010թ.[7]
  • Մարդու էվոլյուցիան. Երկու գրքով. Գիրք 1. Կապիկները, ոսկորները և գեները (ռուս.՝ Эволюция человека. В 2 книгах. Книга 1. Обезьяны, кости и гены ), Corpus հրատարակչություն, 2011թ.
  • Մարդու էվոլյուցիան. Երկու գրքով. Գիրք 2. Կապիկները, նեյրոնները և հոգին (ռուս.՝ Эволюция человека. В 2 книгах. Книга 2. Обезьяны, нейроны и душа), Corpus հրատարակչություն, 2011թ.
  • Էվոլյուցիա. Դասական պատկերացումները նոր հայտնագործությունների լույսի ներքո (ռուս.՝ Эволюция. Классические идеи в свете новых открытий ), Corpus հրատարակչություն, 2014թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Մոսկվայում հրապարակել են "Լուսավորիչ" մրցանակի դափներկիրների անունները
  3. Ալեքսանդր Մարկով
  4. Ալեքսանդր Մարկով, dic.academic.ru
  5. "Էվոլյուցիա" հիմնադրամ
  6. «Աթեիզմը հաջողակ հասարակությունների արտոնությունն է, The Brights ռուսաստանյան շարժում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. Ալեքսանդր Մարկով, գրքերի վարկանիշը
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Մարկով» հոդվածին։