Ալեքսանդր Մասլյակով Կրտսեր

Ալեքսանդր Ալեքսանդրի Մասլյակով (ապրիլի 28, 1980(1980-04-28), Մոսկվա, ԽՍՀՄ), ՈՒՀԱ Պրեմիեր լիգայի ռուս հաղորդավար և «Հեռուստատեսային ստեղծագործական միավորում Ալեքսանդր Մասլայկով և ընկերներ» ՍՊԸ գործադիր տնօրեն։

Ալեքսանդր Մասլյակով Կրտսեր
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1980(1980-04-28) (43 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (2002)
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու (2006)
Մասնագիտությունտնտեսագետ, հաղորդավար, հեռուստահաղորդավար և ձեռնարկատեր
Ծնողներհայր՝ Ալեքսանդր Մասլյակով, մայր՝ Սվետլանա Մասլյակովա
 Alexander Aleksandrovich Maslyakov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Ալ. Մասլյակովը Պուտինի հետ

Ալեքսանդր Մասլյակով կրտսերը ծնվել է 1980 թվականի ապրիլի 28-ին հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի և Սվետլանա Անատոլիի Մասլյակովայի (ի ծնե՝ Սեմյոնովա) (ծնվ. 11 հոկտեմբերի 1947) ընտանիքում[1][2][3]։

Հեռուստատեսային կարիերան սկսել է որպես «ՈՒՀԱ-ի մոլորակ» հաղորդման հաղորդավար 1999 թվականին։ 2003 թվականին դարձել է Պրեմիեր լիգայի հաղորդավար. հաղորդումը վարկանիշով երկրորդն է ՈՒՀԱ Միջազգային միության լիգայում։ Անցյալում վարել է ՈՒՀԱ Առաջին լիգան, «Խաղից դուրս» հաղորդումը։

2002 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանը[4]։

2006 թվականին պաշտպանել է տնտեսագիտության թեկնածուական դիսերտացիան «Ոչ բնակելի անշարժ գույքի կառավարման մեթոդներ և ձևեր» թեմայով Կառավարման պետական համալսարանում[5].

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Անգելինա Վիկտորի Մասլյակովա (ի ծնե՝ Մարմելադովա) (ծնվ. 1980 թ., Մոսկվա)
  • Դուստրը՝ Տաիսիա Մասլյակովա (ծնվ. 2006)
  • Հայրը՝ Ալեքսանդր Վասիլիի Մասլյակով (ծնվ. 24 նոյեմբերի 1941, Սվերդլովսկ)
  • Մայրը՝ Սվետլանա Անատոլիի Մասլյակովա (ի ծնե՝ Սեմյոնովա) (ծնվ. 11 հոկտեմբերի 1947)
  • Պապը՝ Վասիլի Վասիլիի Մասյլակով (1904—1996), զինվորական օդաչու, Մեծ Հայրենական պատերազմի մասնակից։
  • Տատը՝ Զինաիդա Ալեքսեյի Մասլյակովա (1911—1999)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кто кому в «Останкино» сват и брат?(չաշխատող հղում)
  2. «ТЭФИ :: Состав АРТ-биографии / раздел на реконструкции :: Маслякова Светлана Анатольевна». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  3. «день рождения звёзд, в этот день родились известные люди». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 25-ին.
  4. Первый канал. Александр Масляков (младший)
  5. «Александр Масляков (младший) на Первом канале» (ռուսերեն). 1tv.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել