Ալեքսանդր Հարությունյան (իրավագետ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Հարությունյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Վռամի Հարությունյան (մարտի 5, 1939, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 30, 2006, Երևան, Հայաստան), հայ իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու[1], պրոֆեսոր, մինչև մահը Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի ռեկտորն էր։
Ալեքսանդր Հարությունյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5, 1939 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 30, 2006 (67 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | իրավաբան |
ԿենսագրությունԽմբագրել
Ալեքսանդր Վռամի Հարությունյանը ծնվել է 1939 թվականի մարտի 5-ին Լենինականում։ Ակտիվ աշխատանքային գործունեությունը սկսել է 1956 թվականից։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոկտոր պրոֆեսոր էր։ Ստացել է նաև ձեռագրագետ փորձագետի որակավորում, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է[2][3]։
1991 թվականից մինչ իր մահը եղել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի ռեկտոր։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական հարաբերությունների, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետում[1]։ Մի շարք ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավար և հիմնադիր է եղել։
Լևոն Հարությունյանի եղբայրն է։ Եղել է ամուսնացած, ունի մեկ զավակ և մեկ դուստր։
Մահացել է 2006 թվականի նոյեմբերի 30-ին Երևանում[2]։
ՀիշատակԽմբագրել
2017 թվականին Աշտարակ քաղաքի «Մուղնի» 1-ին թաղամաս, N 25 հողամասից մինչև N 144 բնակելի տուն տանող ճանապարհը անվանակոչվել է Ալեքսանդր Հարությունյանի անունով[4]։
ԱշխատություններԽմբագրել
- Арутюнян А.В. Теоретические и методические основы судебнопочерковедческой экспертизы рукописей. выполненных на армянском языке с применением методов, основанных на математическом моделировании: спец. 12.00.09 / А.В. Арутюнян. — М., 1983. — 18 с.[5][6] (ռուս.)
- Предупреждение преступности как криминологическая проблема :Методологические принципы исследования /А. В. Арутюнян. //Актуальные проблемы юридической науки и правоприменительной практики : Часть 2. -Киров : Филиал Санкт-Петербургского института Внешнеэкономических связей, экономики и права в г. Кирове, 2006. -С. 151 - 158[7] (ռուս.)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Александр Врамович Арутюнян»։ law.edu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2007-11-25-ին։ Վերցված է 27 Փետրվար 2019
- ↑ 2,0 2,1 «Աշտարակի փողոցներից մեկն անվանակոչվել է Ալեքսանդր Վռամի Հարությունյանի անունով»։ mitk.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-28-ին։ Վերցված է 27 Փետրվար 2019
- ↑ «Генеральный алфавитный каталог книг на русском языке (1725 - 1998) Арутюнян Александр Врамович Канд. юрид. наук»։ nlr.ru։ Վերցված է 27 Փետրվար 2019
- ↑ «Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ավագանու որոշում»։ http://ashtarak.am։ Վերցված է 27 Փետրվար 2019
- ↑ «Почерковедческие экспертизы»։ Коллегия судебных экспертов и экспертных организаций։ Վերցված է 27 Փետրվար 2019
- ↑ «Список»։ sudexpert.ru։ Վերցված է 27 Փետրվար 2019
- ↑ «Электронный каталог отраслевого отдела по направлению «Юриспруденция»»։ law.edu.ru։ Վերցված է 27 Փետրվար 2019