Ալեքսանդր Խուդաբաշյան

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խուդաբաշյան (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Խուդաբաշյան (1780 - 1863), հայ ազատագրական շարժման գործիչ, բառարանագիր։

Ալեքսանդր Խուդաբաշյան
Ծնվել է1780
Մահացել է1863
Ազգությունհայ
Մասնագիտությունբառարանագիր

1817 թ.-ին եղել է Կովկասի կառավարչապետ գեներալ Ալեքսեյ Երմոլովի անձնական քարտուղարը, նրա պատվիրակության կազմում մեկնել Թեհրան՝ բանակցություններ վարելու Ֆաթալի շահի հետ։ 1827 թ.-ին Խ. Լազարյանը, Կ. Արղությանը և Խուդաբաշյանը մշակել ու ցարական կառավարությանն են ներկայացրել Ռուսաստանի հովանավորության ներքո Հայաստանի ինքնավարություն ստեղծելու նախագիծ։ Խուդաբաշյանը գրել է «Բառարան ի հայկական լեզուէ ի ռուսաց բարբառ» (հ. 1—2, 1838), որն իր տեսակի մեջ առաջիններից է։ Ընդգրկում է 35000 գլխաբառ և բազմաթիվ ոճեր։ Խուդաբաշյանի բառարանի համար հիմք է ծառայել Հ. Ավգերյանի հայերեն-ֆրանսերեն բառարանի հայերեն բառացանկը՝ ավելացրած տեխնիկական բնույթի մի շարք տերմիններ։ Աշխատության սկզբում տրված է ռուսերենի այբուբենը, համառոտ քերականությունը, վերջում՝ հատուկ անունների ցանկ-բառարան։

ԳրականությունԽմբագրել

  • Պարսամյան Վ., Ա. Ս. Գրիբոյնդովը և հայ-ռուսական հարաբերությունները, Ե., 1947
  • Գասպարյան Գ., Հայ բառարանագրության պատմություն, Ե., 1968
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 97