Ալեքսանդր Թևոսյան
հայ փիլիսոփա
Ալեքսանդր Միքայելի Թևոսյան (մարտի 27, 1927[1], Ռև - դեկտեմբերի 7, 1991[1], Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1978):
Ալեքսանդր Թևոսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1927[1] |
Ծննդավայր | Ռև |
Մահացել է | դեկտեմբերի 7, 1991[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1950) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1976) |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Թևոսյանը ծնվել է 1927 թվականի մարտի 27-ին Լեռնային Ղարաբաղի Ռև (այժմ՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում) գյուղում։ 1950 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1953 թվականից դասավանդել է Երևանի բուհերում։ 1981 թվականից եղել է ՀՀ ԳԱ փիլիսոփայության ամբիոնի վարիչ։
Աշխատությունները վերաբերում են XIX դարի հայ փիլիսոփայության և տրամաբանության մտքի պատմության հարցերին[2]։
Ալեքսանդր Թևոսյանը մահացել է 1991 թվականի դեկտեմբերի 7-ին, Երևան քաղաքում։
Երկեր
խմբագրել- Ա. Մ. Գարագաշյանի փիլիսոփայական և տրամաբանական հայացքները։ Երևան, ԳԱԱ հրատարակություն, 1962[3]։
- Նահապետ Ռուսինյանի աշխարհայացքը, Երևան, 1970[4]։
- Հայ տրամաբանական միտքը XIX դարում, Երևան, 1976[5]։
- Կանտը և XIX դարի հայ փիլիսոփայական միտքը։ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1981 (համահեղինակ)[6]։
- Փիլիսոփայության մեթոդական ուղեցույց։ Օգնություն ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտներին և հայցողներին, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀԽՍՀ ԳԱ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1988[7]։
- Ռեթեոս Պերպերյան։ Փիլիսոփայական և հասարակական-քաղաքական հայացքները, ՀԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակություն, 1989[8][9]։
- Պոլ Հոլբախը և կրոնը։ Երևան, Հայաստան, 1990 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=8918
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Թևոսյան, Ալեքսանդր Միքայելի (1962). Ա.Մ. Գարագաշյանի փիլիսոփայական և տրամաբանական հայացքները. Երևան: ԳԱԱ հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Թևոսյան, Ալեքսանդր Միքայելի (1970). Նահապետ Ռուսինյանի աշխարհայացքը =: Мировоззрение Нагапета Русиняна. ՀՍՍՀ ԳԱ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Թևոսյան, Ալեքսանդր Միքայելի (1976). Գրիգորյան, Հ Գ (ed.). Հայ տրամաբանական միտքը XIX դարում. Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Երևան: ԳԱԱ հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Թևոսյան, Ալեքսանդր Միքայելի (1981). Կարապետյան, Ռ Ա (ed.). Կանտը և XIX դարի հայ փիլիսոփայական միտքը. Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Թևոսյան, Ալեքսանդր Միքայելի; Գիտությունների ակադեմիա ՀՍՍՀ; Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ, eds. (1988). Փիլիսոփայության մեթոդական ուղեցույց։ Օգնություն ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտներին և հայցողներին. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
- ↑ Թևոսյան, Ալեքսանդր Միքայելի (1989). Ռեթեոս Պերպերյան։ Փիլիսոփայական եվ հասարակական-քաղաքական հայացքները = Ретеос Перперян: Философские и общественно-политические воззрения. ՀԽՍՀ ԳԱ. Երևան: ՀԽՍՀ ԳԱ հրատ.(չաշխատող հղում)
- ↑ «Тевосян, Александр Михайлович - Ретеос Перперян : Филос. и обществ.-полит. воззрения [арм. философа] - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Թևոսյան» հոդվածին։ |