Ալեքսանդր Թաթոսյան

մոլեկուլյար կենսաբան, ուռուցքաբան

Ալեքսանդր Գեորգիի Թաթոսյան (հունվարի 30, 1952(1952-01-30), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 2004(2004-06-05), Մոսկվա, Ռուսաստան), մոլեկուլյար կենսաբան, ուռուցքաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Ալեքսանդր Թաթոսյան
Ծնվել էհունվարի 30, 1952(1952-01-30)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 5, 2004(2004-06-05) (52 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգիտնական
Ծնողներհայր՝ Գևորգ Թաթոսյան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Գեորգիի Թաթոսյանը ծնվել է բանասերներ Գեորգի Ալեքսանդրի Թաթոսյանի և Էսմերալդա Գարեգինի Նալբանդյանի ընտանիքում։ Թաթոսյանը մեծացել և սովորել է Երևանում, որտեղ նրա ծնողները դասավանդել են Երևանի պետական համալսարանում՝ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ 1969 թվականին Թաթոսյանն ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետ։ Երրորդ կուրսում պրակտիկան անցկացրել է Մոսկվայում և աշխատել ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի Դմիտրի Իվանովսկու անվան Վիրուսոլոգիայի ինստիտուտում, Ֆ. Լ. Կիսելյովի ղեկավարած խմբում։ 1974 թվականին հաջողությամբ ավարտել է Երևանի համալսարանը և մինչև 1978 թվականն աշխատել Երևանի Փորձարարական բժշկության ինստիտուտում։ 1978 թվականին Ալեքսանդրը վերադարձել է Մոսկվա և դարձել Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Նիկոլայ Բլոխինի անվան օնկոլոգիայի գիտական կենտրոնի վիրուսների մոլեկուլային կենսաբանության նորաստեղծ լաբորատորիայի աշխատակից։

1978 թվականին ամուսնացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Լև Վլասենկոյի դստեր՝ Իրինա Լվովնա Վլասենկոյի հետ։ 1986 թվականին Թաթոսյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ռետրովիրուսների քաղցկեղածին գործոնները նորմալ և փոխակերպված բջիջներում» թեմայով։ 1991 թվականին Թաթոսյանը գլխավորել է Քաղցկեղածնության գիտահետազոտական ինստիտուտի բջջային և վիրուսային օնկոգենների կարգավորման լաբորատորիան, որը ղեկավարել է մինչև իր կյանքի վերջը[1]։

2001 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

Գիտական գործունեություն խմբագրել

Ալեքսանդր Թաթոսյանի ղեկավարությամբ նախապատրաստվել և պաշտպանվել են 11 թեկնածուական թեզեր։ Թաթոսյանի աշխատանքի տարբերակիչ առանձնահատկությունն է համարվում նորագույն մեթոդների ակտիվ կիրառումը և Ռուսաստանի ու արտասահմանյան երկրների լաբորատորիաների և կլինիկաների գործընկերների հետ լայն համագործակցությունը։ Հաջողությամբ համատեղ հետազոտություններ են իրականացվել Ֆրանսիայի, Չեխիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսրայելի և այլ երկրների մասնագետների հետ։

Թաթոսյանը մի քանի ակնարկների և գրքերի գլուխների, երկու մենագրության և ավելի քան 80 գիտական հոդվածների համահեղինակ է, որոնք տպագրվել են տեղական և միջազգային այնպիսի առաջատար գիտական ամսագրերում, ինչպիսիք են Nature, Int. J. Cancer, Mol. Carcinogenesis, Mol. Gen. Genet., Virology, FEBS Letters, Brit. J. Cancer, J. of Biol. Chem, Oncogene, DAN, Բիոքիմիա, Մոլեկուլյար կենսաբանություն, Գենետիկա և շատ ուրիշ պարբերականներ։ Բազմիցս զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտական համագումարներում և սիմպոզիումներում, եղել է Archive of Oncology (Հարավսլավիա) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Թաթոսյանը ստացել է Ռոտշիլդի հիմնադրամի դիպլոմ և կրթաթոշակ փորձնական ուռուցքաբանության բնագավառում, որը նրան տրամադրել է Կյուրիի ինստիտուտը (Ֆրանսիա, 1992-1993), իսկ 1997-1999 և 2002-2004 թվականներին` պետական գիտական կրթաթոշակ։ Ղեկավարել է տասնվեց գիտական նախագծեր, որոնք ֆինանսավորվում են տարբեր հայրենական և միջազգային հիմնադրամներից, մասնավորապես՝ Հիմնական հետազոտությունների ռուսական հիմնադրամ, INSERM (Ֆրանսիա), Human Genome, INTAS, Սորոսի հիմնադրամի նախագծեր և այլն։

Մատենագիտություն խմբագրել

  • Александр Татосян. Учёный и друг. — 2012.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Лаборатория регуляции клеточных и вирусных онкогенов НИИ Канцерогенеза РОНЦ им. Н. Н. Блохина РАМН». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.

Աղբյուրներ խմբագրել