Ալեքսանդր Դունաևսկի

Ալեքսանդր Միխայլովիչ Դունաևսկի (դեկտեմբերի 12, 1909(1909-12-12), Պոլտավա, Ռուսական կայսրություն - հունվարի 18, 1985(1985-01-18), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող, հրապարակախոս։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։

Ալեքսանդր Դունաևսկի
ուկր.՝ Олександр Михайлович Дунаєвський
Ծնվել էդեկտեմբերի 12, 1909(1909-12-12)
ԾննդավայրՊոլտավա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 18, 1985(1985-01-18) (75 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող և գրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերվիպակ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ«Պատվո նշան» շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Հայրենական մեծ պատերազմի տարիներին հարավարևմտյան ռազմաճակատում եղել է «Պրավդա» թերթի հատուկ թղթակիցը։ Առանձին գրքով լույս են տեսել «Կոչում» (1951 թ.), «Կյանքն իրենը կվերցնի» (1956 թ.) ստեղծագործությունները։ Քաղաքացիական կռիվներին են նվիրված «Օլեկո Դունդիչ» (1960 թ.), «Գնում եմ Հաշեկի ետևից» (1963 թ.), «Գայի հետքերով» (1966 թ., հայերեն հրատարակություն 1967 թ.) փաստավավերագրական գրքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 460 CC-BY-SA-icon-80x15.png