Ալեքսանդր Դովբնյա (ֆուտբոլիստ, 1987)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Դովբնյա (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Վյաչեսլավովիչ Դովբնյա (ռուս.՝ Александр Вячеславович Довбня, ապրիլի 10, 1987[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Օրենբուրգ» ակումբի դարպասապահ։ Ռուսաստանի սպորտի վարպետ։
![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 10, 1987[1] (37 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 7.1.2019: |
Կենսագրություն
խմբագրելՖուտբոլով սկսել է զբաղվել 10 տարեկանում։ Խաղացել է Կոմետա, Սպարտակ-2 ՄՊՄԴ, «Футбольное дело» դպրոցներում[2]։ 2007-2008 թվականներին հանդես է եկել ֆիննական «Հակա» ակումբում, որտեղ անցկացրել է 52 խաղ և բաց թողել 62 գնդակ։ 2008-2009 թվականներին եղել է «Սիբիր» և «Նիժնի Նովգորոդ» թիմերի կազմերում, բայց նրանց կազմում չի անցկացրել ոչ մի խաղ։ 2011-2012 թվականներին հանդես է եկել մերձմոսկովյան «Պոդոլե» ակումբում։ 2012 թվականին խաղացել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբում։ 2013 թվականի օգոստոսի 17-ին վարձավճարով տեղափոխվել է «Լուչ Էներգիա» ակումբ[3]։ Սեպտեմբերի 16-ին կատարել է իր նորամուտը Վլադիվոստոկի ակումբում՝ մասնակցելով Տուլայի «Արսենալ» ակումբի դեմ խաղին (3:0)։ 2014 թվականի փետրվարի 4-ին «Լուչ Էներգիա» ակումբը գնել է ֆուտբոլիստի պայմանագիրը[4]։ 2016 թվականին տեղափոխվել է Սմոլենսկի «Դնեպր» ակումբ[5], սակայն շուտով պայմանագիր է կնքել «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի հետ։ 2018 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Օրենբուրգ» ակումբի հետ[6]։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ֆինլանդիայի առաջնության արծաթե, բրոնզե մեդալակիր – 2006, 2007
- ՖԱԼ գավաթի դափնեկիր – 2014, սպորտի վարպետ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ АЛЕКСАНДР ДОВБНЯ: «ДЗЮБЕ И КОКОРИНУ ОТ ХАБАРОВСКА — РЕСПЕКТ»
- ↑ ««Луч-Энергия» арендовал голкипера «Торпедо»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ ««Луч-Энергия» выкупил у «Торпедо» контракт Довбни». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
- ↑ Смоленский «Днепр» усилился вратарем
- ↑ «Александр Довбня заключил контракт с ФК «Оренбург»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Դովբնյա (ֆուտբոլիստ, 1987)» հոդվածին։ |