Ալեքսանդր Գոլբան
Ալեքսանդր Գոլբան (ռումիներեն՝ Alexandru Golban, փետրվարի 28, 1979[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Խաղացել է Մոլդովայի հավաքականում։
Քաղաքացիությունը | Մոլդովա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 28, 1979[1] (45 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԳոլբանն այն խաղացողներից մեկն է, որոնք համարվում են Քիշնևի «Դաչիա» ֆուտբոլային ակումբի խորհրդանիշ[2]։ Խաղացել է «Կարպատի», «Այնտրախտ» և «Չախլեուլ» ակումբներում։ 2008 թվականին տեղափոխվել է Կոստանայի «Տոբոլ» ֆուտբոլային ակումբ։ Առաջին մրցաշրջանում դարձել է լավագույն ռմբարկու[3]։ Ղազախստանից հետո տեղափոխվել է Ադրբեջան, որտեղ խաղացել է «Սիմուրգ» ֆուտբոլային ակումբում[4]։ 2010 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Միլսամի» ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ խաղացել է 2 տարի։ 2012 թվականին տեղափոխվել է «Վերիս» ֆուտբոլային ակումբ, սակայն այդ ակումբում չի անցկացրել ոչ մի խաղ։ Ապա խաղացել է 4 խաղ «Սպերանցա» ֆուտբոլային ակումբում և ավարտել խաղացողի կարիերան։
Մոլդովիայի ազգային հավաքականում անցկացրել է 15 խաղ՝ խփելով 4 գոլ։ Հետագայում դարձել է Մոլդովայի Հանրապետության ազգային թիմերի և ազգային հավաքականների տնօրեն և Մոլդովայի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայում լողափի ֆուտբոլի գծով տնօրեն։
Ձեռքբերումներ
խմբագրել- Մոլդովայի տարվա լավագույն հարձակվող - 2003
- Ղազախստանի փոխչեմպիոն - 2008
- Ղազախստանի առաջնության լավագույն ռմբարկու - 2008
- Ղազախստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի մասնակից - 2008
- Մոլդովայի առաջնության բրոնզե մեդալակիր - 2010/11
Անձնական կյանք
խմբագրելԿնոջ անունը Ինգա է։ Ունի երկու երեխա՝ Ալեքսանդր և Դանիլ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Александр Голбан — символ «Дачии»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Александр Голбан: «Струков — мой главный конкурент»(չաշխատող հղում)
- ↑ Александр Голбан стал игроком «Симурга»
- ↑ Александр Голбан: «Здесь играть престижно»(չաշխատող հղում)