Ալեքսանդր Արնոլդովիչ Բրավերման (անգլ.՝ Braverman, Alexander Arnoldovich, մայիսի 1, 1954(1954-05-01), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ), ռուս տնտեսագետ, 2015-2020 թվականներին զբաղեցրել է Փոքր և միջին բիզնեսի զարգացման դաշնային կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնը[1]։ 2018 թվականից ՓՄՁ կորպորացիան ընդգրկվել է զարգացման ինստիտուտների ցանկում, որը համակարգում է ՎԵԲ.ՌՖ զարգացման պետական կորպորացիան[2]): 2021 թվականին նշանակվել է ՎԵԲ. ՌՖ-ի նախագահի առաջին տեղակալ[3]։

Ալեքսանդր Բրավերման
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1954(1954-05-01) (69 տարեկան)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսաստան
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունտնտեսագետ, գլխավոր գործադիր տնօրեն և գործարար
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան և Պատվո շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ալեքսանդր Արնոլդովիչ Բրավերմանը ծնվել է Խարկովում 1954 էվականի մայիսի 1-ին։ Ավարտել է Խարկովի ինժեներատնտեսական ինստիտուտը։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։

Գործունեություն խմբագրել

Ալեքսանդր Բրավերմանը 1984-1995 թվականներին եղել է Քիմիական արդյունաբերության տնտեսագիտության և արտադրության կազմակերպման ամբիոնի ասիստենտ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան Նուրբ քիմիական տեխնոլոգիաների պետական ինստիտուտի մարքեթինգի և կառավարման ամբիոնի վարիչ։ 1995-1997 թվականներին եղել է «Ռուսական մարքեթինգային ասոցիացիա» ՀԿ նախագահ։ Նա 1997 թվականին զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության Պետական գույքի կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ 1997-1999 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության պետական գույքի նախարարի առաջին տեղակալ, իսկ 1999-1999 թվականներին՝ ՌԴ Պետական գույքի նախարարի պաշտոնակատար։ 1999-2000 թվականներին՝ Ռուսական մարքեթինգային ասոցիացիայի ՀԿ նախագահ։ 2000-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության գույքային հարաբերությունների նախարարի առաջին տեղակալ, պետքարտուղար։ 2006-2008 թվականներին Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր Խորհրդին մատչելի բնակարանային շուկայի զարգացման հանձնաժողովի նախագահ՝ ազգային առաջնահերթ նախագծերի և ժողովրդագրական քաղաքականության իրականացման համար։ 2008-2015 թվականներին Ռուսաստանի Դաշնության Կառավարության 2008 թվականի օգոստոսի 12-ի թիվ 1145 հրամանով նշանակվել է Բնակարանային շինարարության խթանման դաշնային հիմնադրամի գլխավոր տնօրեն։ 2020 թվականի դեկտեմբերին ազատվել է «ՓՄՁ Կորպորացիա» ԲԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնից «այլ աշխատանքի անցնելու պատճառով»։ Նրան հաջորդել է Ալեքսանդր Իսաևիչ[4][5]։

Մրցանակներ խմբագրել

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (29.06.2015թ.)՝ աշխատանքային նվաճումների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[6]
  • Պատվո շքանշան (2004 թվականի մայիսի 1) դաշնային ունեցվածքի կառավարման ոլորտում միասնական պետական քաղաքականության ձևավորման գործում ունեցած մեծ ավանդի և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Генеральный директор Корпорации МСП». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  2. «ВЭБ запустил проектный офис институтов развития». РБК. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
  3. «Браверман будет назначен первым зампредседателя ВЭБ.РФ». ТАСС. Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.
  4. «Михаил Мишустин назначил нового руководителя Корпорации МСП». Правительство Российской Федерации. 2020 թ․ դեկտեմբերի 22.
  5. «Экс-глава Корпорации МСП станет первым заместителем Шувалова в ВЭБ.РФ». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել