Ալեքսանդր Բերեզին (ռուս.՝ Алекса́ндр Дми́триевич Березин, օգոստոսի 27, 1895(1895-08-27), Վլադիմիր, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 1942(1942-07-05), Q4157835?, Բելսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային զորահրամանատար, գեներալ-մայոր։

Ալեքսանդր Բերեզին
օգոստոսի 27, 1895(1895-08-27) - հուլիսի 5, 1942(1942-07-05) (46 տարեկան)
ԾննդավայրՎլադիմիր, Ռուսական կայսրություն
Մահվան վայրQ4157835?, Բելսկի շրջան, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր
Հրամանատարն էր119-րդ հրաձգային դիվիզիա
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան և «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ

Ալեքսանդր Դմիտրիևիչ Բերեզինը ծնվել է 1895 թվականին Վլադիմիրում` բանվորի ընտանիքում։

Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմներ

խմբագրել

1915 թվականին պրապորշչիկների դպրոցն ավարտելուց հետո Բերեզինը գործուղվում է ռազմաճակատ, որտեղ ծառայության ընթացքում հասնում է մինչև շտաբս-կապիտանի աստիճանի։ Ծանր վիրավորում ստանալուց հետո զորացրվում է։ 1918 թվականի մայիսի 4-ին ընդունվում է ՀամԿ (բ)Կ շարքերը և կուսակցական հավաքագրման արդյունքում համալրում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի շարքերը[1]։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին, 1919 թվականին եղել է Չեկա-ի գումարտակի ջոկի հրամանատարի տեղակալ։

Միջպատերազմական ժամանակահատված

խմբագրել

1939 թվականի օգոստոսի 19-ին Ալեքսավդր Դմիտրիևիչ Բերեզինը նշանակվում է Կրասնոյարսկում ձևավորվող 119-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար։ 1940 թվականի հունիսի 5-ին Բերեզինուն շնորհվում է գեներալ-մայորի կոչում։

Հայրենական Մեծ պատերազմ

խմբագրել

Հունիսի 29-ին դիվիզիայի հետ մեկնում է ռազմաճակատ։ Դիվիզիան պաշտպանական դիրքեր է գրավում Օլենինայի մոտ, որտեղ մասնակցություն է ունենում Ռժևսկ-Վյազմայի պաշտպանական շրջանի Ռժևսկի տեղամասի շինարարությանը` գտնվելով 24-րդ, 30-րդ և 31-րդ բանակների կազմում։ Առաջին մարտին 634-րդ հրաձգային գունդը մասնակցում է հոկտեմբերի 8-ին Օլենինոյից հարավ, Դուկինո, Ակսենինո շրջանում։ Դեկտեմբերին դիվիզիան աչքի է ընկնում Կալինինյան հարձակողական օպերացիային մասնակցությամբ, որի ընթացքում մարտերով գետանցում է Վոլգան և պլացդարմ կազմակերպելով` այլ զորամիավորումների հետ համատեղ ազատագրում է Կալինին քաղաքը։ 1942 թվականի հունվարին Ալեքսանդր Բերեզինը պարգևատրվում է Կարմիր դրոշի շքանշանով, 1942 թվականի հունիսի 6-ին փոխադրվում է 41-րդ բանակի շտաբ։ Զոհվել է 1942 թվականի հուլիսի 5-ին և թաղվել Բելսկի շրջանում Դեմյախի մոտ։ Ճանաչվել է պահպանված փաստաթղթերով և Կարմիր դրոշի շքանշանով[2]։

 
119-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Ալեքսանդր Դմիտրիևիչ Բերեզինի անունը «Սիբիրյան զինվորներ» հուշաքարի վրա

Հիշատակ

խմբագրել

Բելիյ քաղաքում, որի մի մասը 1942 թվականի հունվարի 29-ին ազատագրվել է 119-րդ հրաձգային դիվիզիայի կողմից, հրամանատարի պատվին Սկլադսկայա փողոցը վերանվանվել է Բերեզինի անվամբ և, քանի որ սկզբում նրա թաղման վայրը անհայտ էր, փողոցի սկզբում տեղադրվել է նրա հուշատախտակը։

1966 թվականի սեպտեմբերի 26-ին Կրասնոյարսկի 2-րդ Պոլյարնայա փողոցը վերանվանվում է գեներալ-մայոր Ա. Դ. Բերեզինի անվամբ[3]։ 1985 թվականին Հաղթանակի 40-ամյակի պատվին Վլադիմիրում նախկին կապի անցումը վերանվանվում է Ա. Դ. Բերեզինի անվամբ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Биография А. Д. Березина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  2. ОБД Мемориал Список захоронения 261428390
  3. Улица А. Д. Березина (бывшая 2-я Полярная)

Արտաքին հղումներ

խմբագրել