Ալեքսանդր Բարիշև (ռուս.՝ Алекса́ндр Петро́вич Ба́рышев, օգոստոսի 14, 1930(1930-08-14) - նոյեմբերի 8, 2016(2016-11-08), Մոսկվա, Ռուսաստան), ռուս դիվանագետ։

Ալեքսանդր Բարիշև
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ ուսուցիչ
Ծննդյան օր օգոստոսի 14, 1930(1930-08-14)
Վախճանի օր նոյեմբերի 8, 2016(2016-11-08) (86 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, Ռուսաստան
 
Պարգևներ
Լենինի շքանշան և Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան

Կենսագրություն խմբագրել

1955-1991 թվականներին եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ։ 1953 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1956 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Պատմական գիտությունների դոկտոր է։

  • 1969-1972 թվականներ՝ եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ներքաղաքական միջոցառումների պլանավորման վարչության առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1972-1979 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության եվրոպական երկրորդ բաժանմունքի խորհրդական։
  • 1979-ից մինչև 1986 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1986 թվականից մինչև 1988 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության չմիավորման շարժման բաժանմունքի վարիչի տեղակալ։
  • 1988-1990 թվականներին Գվինեայի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 1990 թվականի օգոստոսի 14-ից մինչև 1991 թվականի հոկտեմբերի 18-ը Գվինեա Բիսաուի Հանրապետությունում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան[1]։

1991 թվականից եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունի երեք դուստր։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • Արտակարգ և լիազոր դեսպան (1990 թվականի օգոստոսի 14)[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել