Ալեքսանդր Բալակին

ուկրաինացի ֆուտբոլային մրցավար

Ալեքսանդր Բալակին (ուկրաիներեն՝ Олександр Миколайович Балакін հուլիսի 10, 1950(1950-07-10), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլային մրցավար։

Ալեքսանդր Բալակին
Քաղաքացիությունը  Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 10, 1950(1950-07-10) (73 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

1982 թվականին սկսել է ԽՍՀՄ առաջնության խաղերի մրցավարությունը։ 7 մրցաշրջաններում մրցավարի դերում նա անցկացրել է 27 խաղ։ Դաշտ է դուրս եկել ԽՍՀՄ ֆուտբոլի ֆեդերացիայի գավաթի երկու խաղերում։ Երկու դեպքում էլ մրցակիցներից մեկը Կիևի "Դինամոն" էր։ 1986 թվականի խաղարկությունում նրանք զիջեցին Դոնեցկի "Շախտյորին": Իսկ երեք տարի անց՝ Խարկովսկի "Մետալիստին":

Հինգ մրցաշրջաններում սպասարկել է Ուկրաինայի առաջնության հանդիպումները։ 1992 թվականի մարտի 17-ին մրցավարի կարգավիճակում նշել է նորամուտը Ուկրաինայի առաջին լիգայի թիմերի մրցաշարում։ Այդ խաղում Արդանիան նվազագույն հաշվով հաղթել է Շախտյոր-2-ին (Դոնեցկ)։ Առաջին և երկրորդ խմբում անցկացրել է ընդհանուր 34 խաղ։ Որպես կողային մրցավար սպասարկել է բարձրագույն խմբի հանդիպումները։

1995-2002 թվականներին ղեկավարել է Կիևի մրցավարների կոմիտեն[1]։

Ընտանիք խմբագրել

Հայտնի մարզական ընտանիքի ներկայացուցիչ։ Նրա հայրը՝ Նիկոլայը և հորեղբայրը՝ Վլադիմիրը 30-40 թվականներին հանդես են եկել Կիևի Լոկոմոտիվում և Դինամոյում։ Ավագ եղբայրը` Իգորը պաշտպանել է Կիևի Դինամոյի գույնները։ Որդին՝ Նիկոլայը ՖԻՖԱ-ի մրցավար է։

Ծանոթագրություններ խմբագրել