Ալեքսանդր Առստամյան

ազատամարտիկ

Ալեքսանդր Առստամյան (29 հունվարի, 1962, Բաքու - 8 մայիսի, 1992, Ջանհասան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ալեքսանդր Գեորգիի Առստամյան
29 հունվարի, 1962 - 8 մայիսի, 1992
ԾննդավայրԲաքու
Մահվան վայրԼՂՀ Ջանհասան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն

խմբագրել

Ալեքսնադր Առստամյանը ծնվել է 1962 թ. հունվարի 29-ին Բաքու քաղաքում։ Ավարտել է միջնակարգ դպրոց, իսկ այնուհետև՝ Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ֆակուլտետը։ 1988 թ. շատերի պես տեղափոխվել է Ստեփանակերտ։ Որպես զինղեկ աշխատել է թիվ 8 միջնակարգ դպրոցում և բժշկական ուսումնարանում։ Եղել է բոքսի գծով սպորտի վարպետ։ 1990 թ-ից ընդգրկվել է Արցախյան շարժման ու զինված պայքարի մեջ։ Մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալվի կրակակետերի վերացման ռազմագործողություններին։ Զոհվել է 1992 թ. մայիսի 8-ին Ջանհասանի մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել