Ալեսի շրջան (ֆր․՝ Arrondissement d'Alès), վարչական շրջան Ֆրանսիայի Օքսիտանիա երկրամասում՝ Լանգեդոկ-Ռուսիյոն տարածաշրջանի Գար դեպարտամենտում։ Ունի 97 համայնք։ Զբաղեցնում է 1304,2 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 148․139[2]։ Սուպրեֆեկտուրան Ալես քաղաքն է։

Ալես
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԳար
ՎարչկենտրոնԱլես
Բնակչություն153 189 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք1322 կմ²

Պատմություն խմբագրել

Ալեսի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։ 2017 թվականի հունվարին նրա համայնքներից վեցը փոխանակվել են Լը Վիգայի շրջանի չորս համայնքների հետ և, բացի այդ, երկու համայնք էլ տրվել են Նիմի շրջանին[4]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Ալեսի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5]

  1. Հյուսիսարևմտյան Ալես
  2. Արևելյան Ալես
  3. Հարավարևմտյան Ալես
  4. Անդուզ
  5. Բարժակ
  6. Բեսաժ
  7. Ժենոլակ
  8. Լա Գրան Կոմ
  9. Լեդինիան
  10. Սենտ Ամբրուա
  11. Սեն Ժան դյու Գար
  12. Վեզենոբր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  3. Historique du Gard
  4. «Arrêté préfectoral, 29 December 2016» (PDF). էջեր 36–40. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «Populations légales 2012: 30 Gard» (PDF). INSEE. December 2014.

Արտաքին հղումներ խմբագրել