Ալդո Ադորնո
Ալդո Ադորնո (իսպ.՝ Aldo Adorno, ապրիլի 8, 1982[1][2][3], Borja, Գուաիրա, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, հարձակվող «Նեա Սալամինա» ֆուտբոլային ակումբում։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | պարագվայցի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1982[1][2][3] (41 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Borja, Գուաիրա, Պարագվայ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 175 սմ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 կգ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան, հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Նեա Սալամինա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ակումբային կարիերա Խմբագրել
Մեծահասակների մակարդակում իր նորամուտը կատարել է 1998 թվականին՝ ելույթ ունենալով «Սպորտիվո Լուկինո» ակումբում, որի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով միայն առաջնության 5 խաղերի։
2000 թվականին Ադորնոն տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ խաղացել է «Իրապուատո» և «Կրուս Ասուլ» ակումբներում, բայց հաջողություն չի ունեցել և 2002 թվականին վերադարձել է հայրենիք՝ պայմանագիր կնքելով «Սոլ դե Ամերիկա» ակումբի հետ։
2003 թվականի ամռանը տեղափոխվել է «Մակաբի» ակումբ (Թել Ավիվ), որին օգնել է դառնալ Իսրայելի փոխչեմպիոն, ինչից հետո տեղափոխվել է Իսպանիայի «Ալմերիա» ակումբ[4], որը հանդես էր գալիս Սեգունդայում՝ երկրի երկրորդ դիվիզիոնում։ Նա չի կարողացել տեղ գտնել հիմնական թիմում և մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 13 խաղի, ինչի պատճառով մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է Իսպանիայի Սեգունդա Բ-ի նորեկ «Բասա» ակումբ, որտեղ հաջորդ մրցաշրջանի ընթացքում եղել է հիմնական խաղացող։
2006 թվականի հուլիսին Ադորնոն մեկնել է Կիպրոս, որտեղ խաղացել է «Էնոսիս», և «ԱԵԿ» (Լառնակա) և «Ապոլոն» ակումբներում. վերջինիս 2010 թվականին նվաճել է Կիպրոսի գավաթը։
2011 թվականի ամռանը, Ադորնոն պայմանագիր է կնքել կիպրոսյան «ԱՊՕԵԼ» ակումբի հետ, որի կազմում ընդգրկվելուց գրեթե անմիջապես հետո թիմի հետ նվաճել է ազգային Սուպերգավաթը՝ մասնակցելով «Օմոնիա» ակումբի դեմ ողջ խաղին (1:0)։ Այդ ակումբում Ադոելն անցկացրել է երեք տարի՝ լինելով նրա լավագույն ռմբարկուներից մեկը և աչքի ընկնելով միջինում առաջնության ամեն երրորդ խաղում։ Ակումբի կազմում Ադորնոն երկու անգամ դարձել է Կիպրոսի չեմպիոն (2013, 2014)[5], մեկական անգամ նվաճել է Կիպրոսի գավաթը (2014)[6] և Կիպրոսի Սուպերգավաթը (2013)[7]։ 2014 թվականի սեպտեմբերի 1-ին պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ[8]։
2014 թվականի սեպտեմբերին Ալդո Ադորնոն մեկ տարվա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Մետալուրգ» ակումբի հետ[9]՝ դառնալով առաջին պարագվայցին Ուկրաինայի առաջնությունում[10]։ Ադորնոն նոր ակումբում իր նորամուտը կատարել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին՝ մասնակցելով Դոնեցկի «Օլիմպիկ» ակումբի դեմ խաղին, որն ավարտվել է 2:3 հաշվով հօգուտ «Օլիմպիկի», Ադորնոն դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն հանդիպման 62-րդ րոպեին նրան փոխարինել է Վիտալի Ֆեդոտովը։ Մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 20-ին, Ադորնոն ընդգրկվել է Մորիուպոլի «Իլիչյովեց» ակումբի դեմ խաղի մեկնարկային կազմում և 50-րդ րոպեին խփել իր առաջին գոլը «Մետալուրգի» կազմում, իսկ հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով[11]։ Ընդհանուր առմամբ Ադորնոն Դոնեցկի թիմի կազմում անցկացրել է 4 խաղ և խփել 1 գոլ[12]։
2015 թվականի սկզբին Ադորնոն վերադարձել է Կիպրոս՝ պայմանագիր կնքելով «Էրմիս» ակումբի հետ[13]։ Նույն թվականին տեղափոխվել է «Նեա Սալամինա»։
Ձեռքբերումներ Խմբագրել
- Իսրայելի փոխչեմպիոն (1) – 2003/2004
- Կիպրոսի չեմպիոն (2) – 2012/2013, 2013/2014
- Կիպրոսի գավաթի դափնեկիր (2) – 2010, 2014
- Կիպրոսի սուպերգավաթակիր (2) – 2011, 2013
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Players - Profile of Adorno (Aldo Osmar Adorno)» (Spanish)։ Futbol Database։ Վերցված է 2010-02-03
- ↑ «Sheridan strike hands APOEL Cypriot title»։ UEFA։ մայիսի 31, 2014։ Վերցված է մայիսի 31, 2014
- ↑ «ΕΡΜΗΣ ΑΡΑΔΙΠΠΟΥ 0-2 ΑΠΟΕΛ» (Greek)։ APOEL FC։ մայիսի 21, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-24-ին։ Վերցված է մայիսի 21, 2014
- ↑ «APOEL FC 1-0 APOLLON»։ APOEL FC։ օգոստոսի 17, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-29-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2013
- ↑ «Λύση συνεργασίας με Aldo Adorno» [Announcement] (Greek)։ APOEL FC։ սեպտեմբերի 1, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-05-ին։ Վերցված է սեպտեմբերի 1, 2014
- ↑ Донецкий Металлург подтвердил подписание трио новичков
- ↑ Слідом за першим ірландцем в Прем'єр-лізі за донецький "Металург" зіграв піонер-парагваєць (ուկր.)
- ↑ Альдо Адорно: процесс моей адаптации в "Металлурге" завершается
- ↑ Металлург отпустил Адорно и ищет нового форварда
- ↑ «Η ομάδα μας απέκτησε τον Μπρούνο Τούρκο, τον Αλτο Ατόρνo και τον Φρεντ Μπένσον(βίντεο)»։ Ermis։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-31-ին։ Վերցված է հունվարի 1, 2015 (հուն․)
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջն Ուկրաինայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում Archived 2015-04-06 at the Wayback Machine.
- Ֆուտբոլիստի ելույթների վիճակագրությունը allplayers.in.ua կայքում