Ալդինգա Բիչ
Ալդինգա Բիչ (անգլ.՝ Aldinga Beach), Ադելաիդայի հարավային արվարձանը (Հարավային Ավստրալիա)։ Գտնվում է Օնկապարինգա քաղաքում, փոստային ինդեքսն է՝ 5173: Ամռանը լողափը սիրված վայր է սերֆինգի, լողի, սկուբա դայվինգի և սնորքելինգի համար։ Այն նայում է ջրային արգելոցին, որը ստեղծվել է յուրահատուկ խութը պաշտպանելու համար[2]։
Ալդինգա Բիչ | |
---|---|
![]() | |
Տեսակ | արվարձան |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հարավային Ավստրալիա[1] և Onkaparinga? |
Ձևավորում | 1925 |
![]() | |
![]() |
Պատմություն
խմբագրելԱլդինգա Բիչի փոստային բաժանմունքը բացվել է 1960 թվականի մարտի 1–ին[3]։
Արգելոցներ
խմբագրելԱլդինգա Բիչն ունի երկու պաշտպանված տարածք՝ «Ալդինգա Սկրաբ» բնական արգելոցը և Ալդինգա խութի վրա գտնվող ջրային արգելոցը։ Ալդինգա Սկրաբ պարկ–արգելոցը գտնվում է հարավային արվարձաններում և ցամաքում՝ հարակից Սելիքս Բիչ արվարձանում[4]։ «Ալդինգա խութ» արգելոցը գտնվում է անմիջապես Ալդինգա Բիչի և Վիլունգա նավահանգստի ափերից դուրս և ներառում է հողատարածք երկու արվարձանների միջմակընթացային գոտիներում[5]։
Ժողովրդագրություն
խմբագրելԱվստրալիայի վիճակագրության բյուրոյի 2016 թվականի մարդահամարի ժամանակ Ալդինգա Բիչում գրանցվել է 10,557 մարդ։ Նրանցից 47.9%-ը եղել են տղամարդիկ, 52.1%-ը՝ կանայք[6]։
Ալդինգա Բիչի բնակիչների միջին տարիքը 35 է։ 0-14 տարեկան երեխաները կազմում են բնակչության 24,2%-ը, իսկ 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ՝ 14,2%-ը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC40010
- ↑ «Aldinga Beach». Fleurieu Peninsula. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Premier Postal History. «Post Office List». Premier Postal Auctions. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Protected Areas of South Australia September (Map) 2014 Edition» (PDF). Department of Environment, Water and Natural Resources. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Search result for "Aldinga Reef Aquatic Reserve" with the following databases selected - "Suburbs and Localities" and "Aquatic Reserves"». Location SA Viewer. Government of South Australia. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ 6,0 6,1 Կաղապար:Census 2016 AUS
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալդինգա Բիչ» հոդվածին։ |