Բացել գլխավոր ցանկը

Ալգոնկիներեն, հյուս-ամերիկյան հնդկացիական լեզու, պատկանում է ալգոնկինյան լեզուների կենտրոնական խմբին։ Երբեմն այս անունով են կոչում ալգոնկինյան լեզվաընտանիքը[3]։ Այս լեզուն ազգակից է օջիբվե լեզվին, որը օջիբվե բարբառի տարատեսակ է։ Ֆրանսերենի և անգլերենի հետ նրանով խոսում են Քվեբեկի և Օնտարիոյի ալգոնկինները։ 2006 թվականի դրությամբ՝ կային 2,680 ալգոնկիներեն խոսողներ[4], որոնցից միայն 10%-ից պակասն էր միալեզու։ Ինչպես շատ հնդկացիական լեզուներ, ալգոնկիներենը նույնպես բայական լեզու է, որտեղ բառերի մեծ մասի իմաստները ներառվում է բայերի մեջ՝ նախդիրների առանձին բառեր, ժամանակաձևեր օգտագործելու փոխարեն։

Infoboxforlang.png
Ալգանկիներեն
ᐊᓂᔑᓈᐯᒧᐎᓐ Anicinâbemowin
Algonquian Bible 1663 Genesis 1.jpg
Աստվածաշունչն ալգանկիներեն, Ծննդոց
Տեսակլեզու[1] և կենդանի լեզու[2]
ԵնթադասՕջիբվե
ԵրկրներԿանադա
ՇրջաններՔվեբեկ, Օնտարիո
Խոսողների քանակ2430 մարդ
Լեզվակիրների թիվը2680
ԴասակարգումԱլգյան լեզվաընտանիք
Ալգոնկինյան լեզուներ
Կենտրոնական ալգոնկինյան լեզուներ
Անիշինաաբե լեզուներ
Գրերի համակարգCanadian Aboriginal syllabics?
IETFalq
ISO 639-2alg
ISO 639-3alq

Քանի որ այս լեզվի անվանումից ծագել է ամբողջ ալգոնկինյան լեզուների խմբի անվանումը, հաճախ այն առաջացնում է տերմինաբանական շփոթություն։ Ըստ կառուցվածքի ալգոնկինյան լեզուն բազմահամադրական լեզու է։ Նախադասության հիմքը բայն է, ձևույթների միաձուլմամբ, բայը կարող է արտահայտել ամբողջ մի նախադասության իմաստ։

ԾանոթագրություններԽմբագրել