Ալբերտ Խաչատուրի Նիկոլյան (հոկտեմբերի 9, 1959(1959-10-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային բռնցքամարտիկ, ԽՍՀՄ առաջնության կրկնակի հաղթող (1979, 1981), Եվրոպայի չեմպիոն (1979), 1979 թվականին ծանր քաշայինների կարգում մասնակցել է աշխարհի գավաթի եզրափակիչին։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։

Ալբերտ Նիկոլյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 9, 1959(1959-10-09) (64 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Նիկոլյանը ծնվել է 1959 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1971 թվականից՝ Կիմ Ենգոյանի ղեկավարությամբ։ Իր կարիերայի ամենահաջողակ տարին եղել է 1979 թվականը, երբ նա դարձավ ԽՍՀՄ ժողովուրդների 7-րդ ամառային խաղերի արծաթե մեդալակիր, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, հասավ աշխարհի գավաթի եզրափակիչ։ Եվրոպայի առաջնության եզրափակիչում հաղթեց հարավսլավիացի բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Տադիա Քաչարին։

1985 թվականին Ալբերտ Նիկոլյանը ավարտել է իր մարզական կարիերան։ Հետագայում նա զբաղվում է մարզչական աշխատանքով, 1996-2005 թվականներին եղել է Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականը։ 2009 թվականից նա եղել է մրցավարական հանձնաժողովի նախագահ և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Армянские боксёры хотят побеждать». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  2. Избран новый исполком ФБА(չաշխատող հղում)