Ալբերտ Զարացյան

հայ վնասվածքաբան-օրթոպեդ, ռազմադաշտային վիրաբույժ

Ալբերտ Քաջազի Զարացյան (հուլիսի 22, 1937(1937-07-22)[1], Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վնասվածքաբան-օրթոպեդ, ռազմադաշտային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991):

Ալբերտ Զարացյան
Ծնվել էհուլիսի 22, 1937(1937-07-22)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԹալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1990)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Զարացյանը ծնվել է 1937 թվականի հուլիսի 22-ին, Թալինում։ 1961 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1971 թվականին աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում։ 1991 թվականին եղել է ԵԲԻ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, 1986-2007 թվականներին ղեկավարել է Երևանի թիվ 8 հիվանդանոց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկան, 1989-1995 թվականներին՝ ԵԲԻ բուժման ֆակուլտետի ավագ կուրսերի դեկան, 1992-2007 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, 1995 թվականին՝ Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների միության նախագահ և Վիրաբուժության օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային կազմակերպության ազգային պատվիրակ և քարտուղար[2]։ 2007 թվականից` ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի պրոֆեսոր։ 2007 թվականից ղեկավարում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի Օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի ծառայությունը[3]։

Աշխատանքները վերաբերում են միջհոդային ոսկրամիացումից հետո հոդաճառի հետ վնասվածքային վերականգնման, ածխածնի կառուցվածքներով ոսկրասինթեզի, քլորոպրենային թունավորումների հետևանքով մեռուկացած ոսկրային հյուսվածքի վերականգնման, ոսկրակոշտուկի առաջացման ընթացքում ոսկրածուծի դերի ուսումնասիրությանը։ Համահեղինակ է «Ռազմադաշտային վիրաբուժություն» (2000) դասագրքի։

Անդամակցություն խմբագրել

  • Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (1995

Երկեր խմբագրել

  • Ռազմադաշտային վիրաբուժություն։ Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար, Զարացյան Ալբերտ Քաջազի, Գրիգորյան Ռոլանդ Անաստասի, Երևանի պետական բժշկական համալսարան Մ. Հերացու անվան, Երևան, «Նաիրի», 2000[4]։
  • Применение утлеродных конструкций при остеосинтезе, Ереван, 1991:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2743
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 387։
  3. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Զարացյան, Ալբերտ Քաջազի (2000). Ռազմադաշտային վիրաբուժություն։ Դասագիրք բժշկական բուհերի ուսանողների և բժիշկների համար. Նաիրի. ISBN 9785550011928.