Ալբերտ Եզեկյան

ճարտարագետ-մեխանիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եզեկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալբերտ Սարգսի Եզեկյան (ապրիլի 20, 1937(1937-04-20)), հայ ճարտարագետ-մեխանիկ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2012)[1]։

Ալբերտ Եզեկյան
Ծնվել էապրիլի 20, 1937(1937-04-20) (87 տարեկան)
Մասնագիտությունճարտարագետ-մեխանիկ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Եզեկյանը ծնվել է 1937 թվականի ապրիլի 20-ին Վրաստանի Փոքր Արագյալ գյուղում[2]։ 1967 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական իստիտուտը։ 2000 թվականից եղել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողա շինության և հողային կադաստրի ամբիոնի դոցենտ։ Աշխատանքները վերաբերում են Հայաստանի Հանրապետության տարածքի հողերի էրոզիայի դեմ պայքարի միջոցառումների մշակման, հանրապետության գյուղական հողատեսքերի կադաստրային գնահատման, հողերի արդյունավետ օգտագործման և կառավարման հարցերին։ Համահեղինակ է «Հայկական ՍՍՀ հողերի կադաստրային գնահատումը» (1984), «Հողային կադաստր» (2007)[3], «Գյուղատնտեսական հողատեսքերի կադաստրային գնահատումը» (2014) դասագրքերի։ Համահեղինակ է «Բնական ռեսուրսների մոնիթորինգ և կադաստր» (2016) դասագրքի[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Supreme Certifying Committee». bok.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «ՋԱՎԱԽՔԻ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՊՈՐՏԱԼ». www.javakhk.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Եզեկյան, Ալբերտ Սարգսի; Էֆենդյան, Պարույր Սերգեյի (2007). Պողոսյան, Ցողիկ (ed.). Հողային կադաստր։ Դասագիրք բուհերի համար. Երևան: ՀՊԱՀ. ISBN 978-9939-54-000-9. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.
  4. Էֆենդյան, Պարույր Սերգեյի; Եզեկյան, Ալբերտ Սարգսի; Թամոյան, Սամվել Ջանիբեկի; Վարդանյան, Արշակ Միխայելի; Խուդավերդյան Ա. Ա; Հայաստանի ազգային ագրարային համալսարան; Կրթության և գիտության նախարարություն ՀՀ, eds. (2016). Բնական ռեսուրսների մոնիթորինգ և կադաստր։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: ՀԱԱՀ. ISBN 978-9939-54-927-9. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։