Ալբերտ Դավթյան

ազատամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալբերտ Էռնիկի Դավթյան (1969 մարտի 1, Բաքու - 1994 հունվարի 4, Փափրավենդ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Ալբերտ Դավթյան
Ծնվել էմարտի 1, 1969(1969-03-01)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 4, 1994(1994-01-04) (24 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունռազմական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1969 թվականի մարտի 1-ին Բաքու քաղաքում, արմատներով Ասկերանի շրջանի Դահրավ գյուղից է։ Միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվի Մոնտին ավանի դպրոցում։

Ծառայել է Խորհրդային բանակում։ 1988 թվականին Բաքվից ընտանիքով տեղափոխվել են Ստեփանակերտ, ակտիվորեն մասնակցել Արցախյան պատերազմին, այնուհետև կամավորագրվել նորաստեղծ բանակի շարքերում և մասնակցել մի շարք գյուղերի ազատագրմանը։

Զոհվել է 1994 թվականի հունվարի 4-ին Փափրավենդի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Դահրավի գերեզմանատանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել