Ալբերտ Բորզենկով
Ալբերտ Վալենտինովիչ Բորզենկով (ռուս.՝ Альберт Валентинович Борзенков, հունվարի 3, 1973[1], Կուրսկ, ԽՍՀՄ[2]), խորհրդային ռուս ֆուտբոլիստ (պաշտպան), մարզիչ։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 3, 1973[1] (51 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Կուրսկ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱկումբային
խմբագրելՖուտբոլով զբաղվել սկսել է Կուրսկում (մարզիչ՝ Սերգեյ Վիկտորովիչ Վյալիխ)։ Առավել հայտնի է Վոլգոգրադի «Ռոտորում» իր ելույթներով, որի կազմում անցկացրած յոթ տարվա ընթացքում (1996-2000, 2001-2002 թվականներ) երկու անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության մրցանակակիր, մասնակցել Ինտերտոտոյի գավաթի և ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկություններին։ Հանդես է եկել նաև Կուրսկի «Ավանգարդ», Բուդյոննովսկի «Դրուժբա», Ստավրոպոլի «Դինամո», Սարատովի «Սոկոլ», «Տոմ», «Սիբիր» ակումբներում։
Ռուսաստանի առաջնության բարձրագույն լիգայում ընդհանուր առմամբ անցկացրել է 242 խաղ՝ խփելով 7 գոլ (մեկ հանդիպման արդյունքը, որին մասնակցել է Բորզենկովը, չեղյալ է հայտարարվել)։
Հավաքականում
խմբագրելՌուսաստանի օլիմպիական հավաքականի կազմում 1994-1995 թվականներին մասնակցել է 6 խաղի։ Ռուսաստանի հավաքականի կազմում իր միակ հանդիպումն անցկացրել է 1998 թվականի մայիսի 30-ին՝ փոխարինման դուրս գալով Վրաստանի դեմ խաղում (1:1, 30 րոպե)։
Ձեռքբերումներ
խմբագրել- Թիմային
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 1997 («Ռոտոր»)
- Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 1996 («Ռոտոր»)
- Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջին տեղ – 2000 («Սոկոլ»)
- Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի կենտրոնական տարածաշրջանի հաղթող – 2009 (Կուրսկի «Ավանգարդ»)
- Անձնական
- Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) – № 3 (1996)
- ՊՖԼ գավաթի խաղարկության լավագույն պաշտպան – 2009
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ СЕЛЕКЦИЯ: Высший дивизион. Ротор-1998, «Спорт-Экспресс», 12.03.1998