Ալբերտ Մակարի Ակիմյան (հունվարի 24, 1954(1954-01-24) - դեկտեմբերի 7, 1988(1988-12-07), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող։

Ալբերտ Ակիմյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1954(1954-01-24)
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 7, 1988(1988-12-07) (34 տարեկան)
Մահվան վայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1974—1976 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շիրակ ? (34)
1977 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ 5 (0)
1978—1983 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Շիրակ ? (71)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ալբերտ Ակիմյանն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբում հանդես եկող Լենինականի «Շիրակում»՝ 1974-1976, 1978-1983 թվականներին առաջնության խաղերում խփելով 105 գոլ։ 1976 թվականի հունիսի 23-ին «Պրոգրեսի» դեմ խաղում Կիրովաբադում (9:2) նա խփել է վեց գոլ[1]։

1977 թվականը Ակիմյանն անցկացրել է Երևանի «Արարատում»՝ փոխարինողների կազմում խաղերում խփելով 13 գոլ։ Մայիսի 31-ին նա իր նորամուտը նշել է բարձրագույն խմբում. «Կայրաթի» դեմ խաղում նա խաղադաշտ է դուրս եկել 71-րդ րոպեին։ Նա հուլիսին ևս չորս կիսատ հանդիպում է անցկացրել։

1984 թվականից մարզիչ է աշխատել «Շիրակում»։

Զոհվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել