Ալբերտո Ռոզենդե (անգլ.՝ Alberto Rosende, փետրվարի 14, 1993(1993-02-14), Հարավային Ֆլորիդա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է Freeform- ի «Մթնշաղի որսորդները» հեռուստասերիալում կատարած Սայմն Լյուիսի դերով։

Ալբերտո Ռոզենդե
Ծնվել էփետրվարի 14, 1993(1993-02-14) (31 տարեկան)
ԾննդավայրՀարավային Ֆլորիդա, Ֆլորիդա, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, դերասան և հեռուստատեսային դերասան

Կենսագրություն

խմբագրել

Ալբերտո Ռոզենդեն ծնվել է Մարթա Քրիստինա Ֆերրուչոյի և Ալբերտո Կառլոս Ռոզենդեի ընտանիքում։ Նա ունի փոքր եղբայր՝ Դիեգոն։ Նա ունի կոլումբիական և կուբայական արմատներ։ Դպրոցում սովորելու տարիներին հաճախել է մանկական թատրոն, որտեղ մասնակցել է շատ բեմական ներկայացումներ:2014 թվականի դեկտեմբեր ամսին ավարտել է Նյու Յորքի համալսարանի Թիշի արվեստի դպրոցը բակալավրի աստիճանով։

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Անվանումը հայերեն Անվանումը անգլերեն Դեր
2013 The Swing of Things պարող
2015 Կապույտ արյուն Blue Bloods Կառլսոն Սանտյագո
2016 Օրենք և Կարգ:Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Ջորջան
2016 Մթնշաղի որսորդներ Shadowhunters Սայմն Լյուիս
Ջահար Jahar Դավիթ (Դեյվիդ)

Արտաքին հղումներ

խմբագրել