Ալբանա-թուրքական հարաբերություններ

Ալբանիայի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 20-րդ դարի 20-ական թվականներին։ Ալբանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական են մշակութային և պատմական գործոնների պատճառով։ Ալբանիան Անկարայում դեսպանատուն և Ստամբուլում գլխավոր հյուպատոսություն ունի։ Թուրքիան Տիրանայում նույնպես դեսպանատուն ունի։

Ալբանա-թուրքական հարաբերություններ
Ալբանիա և Թուրքիա

Ալբանիա

Թուրքիա

Մեծամասամբ մուսուլման բնակչություն ունեցող երկու երկրներն էլ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներ են։ Նրանք նաև ՆԱՏՕ-ի և Միջերկրածովյան միության լիիրավ անդամներ են։ Թուրքիան ԵՄ-ում թեկնածու երկրի կարգավիճակ ունի, Ալբանիան պոտենցիալ թեկնածու է։

Թուրքիայում բնակվում է ալբանական ծագում ունեցող մոտ 1,3 մլն քաղաքացի[1], որը չի կորցրել Ալբանիայի հետ մշակութային կապերը։ Իսկ Կոսովոյում կա փոքրամասնություն[2]։

Հարաբերություններ

խմբագրել

Շատ ալբանացիներ, Օսմանյան կայսրության ժամանակ իսլամ ընդունելով, ծառայել են թուրքական սուլթաններին։ Ալբանիան վերջին երկիրն էր Բալկաններում, որը իրեն 1912 թվականի նոյեմբերի 28-ին անկախ հռչակեց Օսմանյան կայսրությունից։ Թուրքիան առաջիններից մեկն է ճանաչել Ալբանիայի անկախությունը։ 2010 թվականի փետրվարի 2-ի դրությամբ երկու երկրների քաղաքացիները կարող են իրենց տարածքներում մնալ մինչև՝ 90 օր առանց վիզայի[3]։

2012 թվականի նոյեմբերին ալբանա-թուրքական հարաբերություններում լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ Ալբանիան ձեռնպահ մնաց ՄԱԿ-ի քվեարկությունից՝ կազմակերպության մեջ Պաղեստինին պետության կարգավիճակ շնորհելու համար։ Թուրքիայի վարչապետը փորձեց համոզել Ալբանիայի կառավարությանը քվեարկել կարգավիճակի օգտին, սակայն այն պսակվեց անհաջողությամբ։ Էրդողանը լրագրողներին ասել է, որ ինքն անձամբ է զանգահարել նախագահ Սալի Բերիշային և խոսել է նրա հետ, ինչը ազդել է Ալբանիայի դիրքորոշման վրա, որը, դեմ քվեարկելու փոխարեն, ձեռնպահ է մնացել[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել