Բացել գլխավոր ցանկը

Ալավերդի (երկաթուղային կայարան)

Ալավերդի, երկաթուղային կայարան Լոռու մարզի համանուն քաղաքում: Գտնվում է Դեբեդ գետի ձախ ափին։ Երկաթուղային կայարանը բացվել է 1899 թվականին[1]։

Ալավերդի կայարան
Railroad station in Alaverdi (Lori, Armenia).JPG
Ալավերդի երկաթուղային կայարանը 2-րդ կառամատույցից
Ե. ու. բաժանմունքՀարավկովկասյան երկաթուղի
Բացվել է1899
Կառամատույցների քանակ2
Կայարանի կոդ564903
Հղումը Վիքիպահեստում

ՆկարագրությունԽմբագրել

Կայանը բաղկացած է կայարանի եռահարկ շինությունից, երկու ցածր կառամատույցից և հինգ ուղուց։ Երկաթուղային կայարանը գտնվում է Վանաձոր-Այրում հատվածում և վրացական սահմանից հետո առաջին քաղաքն է[2]։

ՉվացուցակԽմբագրել

Մինչև 2011 թվականի փետրվարի 1-ը ամեն առավոտ՝ ժամը 6։15, Գյումրի քաղաքից չորս վագոնից բաղկացած № 6540 էլեկտրագնացքը ժամը 10:04 հասնում էր Ալավերդի և 10։05 մեկնում Այրում, որտեղ հասնում էր ժամը 11։07։ Այրումից ժամը 17:00 մեկնող հետադարձ №6541 էլեկտրագնացքը ժամը 18:00 հասնում էր Ալավերդի և 18:01 մեկնում Գյումրի, որտեղ հասնում էր ժամը 21։37։ Վանաձոր-Սանահին ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքների ավարտով պայմանավորված՝ Վանաձոր-Այրում հատվածում արվարձանային հաղորդակցությունը չեղյալ հայտարարվեց։

Ալավերդի երկաթուղային կայարանով են անցնում նաև № 371/372 Երևան-Թբիլիսի և № 201/202 Երևան-Բաթումի միջազգային գնացքները, որոնք այս կայարանում կանգ չեն առնում[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Железнодорожные станции СССР. Справочник. — М., Транспорт, 1981
  2. Большая советская энциклопедия. Гл. ред. Б. А. Введенский, 2-е изд. Т. 16. Железо — Земли. 1952. 672 стр., илл.; 51 л. илл. и карт.
  3. «История железной дороги»։ Georgian Railway. 

Տես նաևԽմբագրել