Ալաս (ինդոն.՝ Selat Alas), նեղուց Փոքր Զոնդիական կղզիների ջրատարածությունում՝ Լոմբոկ և Սումբավա կղզիների միջև։

Ալաս
ինդոն. Selat Alas
Տեսարան դեպի Ալասը սամբովյան ափից
ԵրկիրԻնդոնեզիա
Բաժանում էԼոմբոկ կղզին և Սումբավա կղզին
Առավելագույն խորությունմոտ 180 մ
Երկարությունմոտ 70 կմ
Լայնությունմոտ 14 կմ

Միավորում է Խաղաղ օվկիանոսյան Բալի ծովը Հնդկական օվկիանոսի հետ։ Ունի մեծ նշանակություն ջրային տրանսպորտի համար։

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Լոմբոկ կղզու արբանյակային պատկերը. Ալաս նեղուցը գտնվում է նկարի ներքևի աջ մասում

Ալասը միավորում է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային կողմում գտնվող Բալի ծովի ջրատարածությունները և Հնդկական օվկիանոսի հարավային մասը։ Նեղուցի երկարությունը հյուսիսից-հարավ՝ 70 կմ[1]. Նեղուցը անցնում է ինդենեզիական Լոմբոկ և Սումբավա կղզիների միջով, որոնցից առաջինը գտնվում է նեղուցի արևմտյան կողմում, իսկ երկրորդը՝ արևելյան կողմում։ Բուն նեղուցում՝ ջրատարածության հյուսիսային կողմում, գտնվում են մեծ քանակությամբ փոքր կղզիներ։ Կան նաև կորալային խութեր [1] Նեղուցի առավելագույն խորությունը գրանցված է նրա կենտրոնական մասում և կազմում է 180 մ։ Լայնությունը տատանվում 14-30 կիլոմետրի միջև։ Լոմբովը հիմնականում ունի բավականին հարթ եզրագծեր, չնայած իր հարավային կողմում գտնվում է բավականին բարդ ձև ունեցող թերակղզի, որը ձևավորում է մի քանի նեղուցներ։ Նեղուցի երկու կողմից էլ նրա մեջ թափվում են երկու գետեր[1]։ Բոլոր ափամերձ տարածքները խիտ բնակեցված են։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել