Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաջա (այլ կիրառումներ)

Ալաջա, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կաղզվանի գավառում, Շարագյալի գավառակում։ Գտնվում էր Անի քաղաքից 2 կմ հարավ-արևմուտք, Ալաջա լեռների ստորոտում։

Գյուղ
Ալաջա
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿաղզվանի գավառ
Այլ անվանումներԱլաջալը, Ալաջայի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն176 մարդ (1907)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալաջացի
Ժամային գոտիUTC+3
Ալաջա (Կաղզվանի գավառ) (Աշխարհ)##
Ալաջա (Կաղզվանի գավառ) (Աշխարհ)

Ըստ ուսումնասիրողների գյուղը նախկինում եղել է Շիրակ գավառի Առջառիճ գյուղը։

Անիի խմելու ջրի ջրատարը սկիզբ է առնում Ալաջա գյուղից։ Գյուղում գտնվում է Առջառիճ վանքը։

1877 թ.-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական բանակը գեներալ Լազարևի գլխավորությամբ փայլուն հաղթանակ տարան թուրքական բանակի դեմ։ Դրանից հետո նրանք շարժվեցին Կարսի վրա։

1907 թ.-ին Ալաջան ուներ 176 բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 65

Աղբյուրներ

խմբագրել