Ալան Մելիքջանյան[1], (ապրիլի 13, 1980(1980-04-13), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), որը հայտնի է նաև Կապիտան Ապապատրանք (Captain Disillusion) կեղծանունով, Լատվիայում ծնված անկախ կինոարտադրող է։ Նա Հարավային Ֆլորիդայում տեղակայված Amelik Entertainment ՍՊԸ-ն հիմնադիրն է։ Կազմակերպությունը մասնագիտանում է եզակի և հնարամիտ ֆիլմերի, համացանցային սերիալների, գովազդների և երաժշտական տեսահոլովակների արտադրությունում։ Մելիքջանյանը իր գործուն մասնակցությունն է ունեցել տեսանյութերի համօգտագործման Openfilm եւ Filmnet.com կայքերի ստեղծման մեջ, ինչպես նաև YouTube-ում ներկայացվող Կապիտան Ապապատրանք հաղորդման ստեղծողն է։ Այն իրենից ներկայացնում է կատակերգական տեսանյութերի շարք, որը խրախուսում է քննադատական մտածողությունը և թերահավատությունը։ Հաղորդման ընթացքում հերքվում է և բացատրվում է լայն տարածում և մեծ քանակությամբ դիտումներ հավաքած երևակայական կամ գերբնական տեսանյութերի ճշմարտացիությունը։

Ալան Մելիքջանյան
Ալան Մելիքջանյանը Կապիտան Ապապատրանքի կերպարում
Ծննդյան թիվ՝ապրիլի 13, 1980(1980-04-13) (44 տարեկան)
Ծննդավայր՝Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Լատվիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր, կոմպոզիտոր, յություբեր, պատասխանատու հատուկ էֆեկտների համար, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ
IMDb։ID 1007648

Նա նաև պարբերաբար մասնակցել է The Amaz!ng Meeting (Զարմանալի Հանդիպում), ամենամյա համաժողովին, որը կենտրոնացած է գիտության, թերահավատության և քննադատական մտածողության վրա (2008 թվականից մինչև վերջին համաժողովը 2015-ին)։

Վաղ կյանքը խմբագրել

Մելիքջանյանը ծնվել է խորհրդային դարաշրջանի կրկեսորդների ընտանիքում։ Նրա հայրը՝ Վիլենը, հատկապես հայտնի կատարող էր։ Ալանը շրջել է Սովետական Միությունով մեկ իր ծնողների հետ մինչև 6 տարեկանը՝ դպրոց հաճախելու տարիքը, այդ ժամանակ նա ապրում էր իր տատիկի հետ Ռիգայում։ Մելիքջանյանը հայկական և ռուսական ծագում ունի[2]։ Այդ ընթացքում, նա ենթադրում էր, որ երբ մեծանա նույնպես կրկեսորդ է դառնալու՝

Ես մտածում էի, որ հավանաբար աճպարարությամբ եմ զբաղվելու։ Որ ծանոթանալու էի բոլոր աճպարարների հետ։ Նրանք ինձ ցույց կտային ձեռքերի ճարպկության միջոցով կատարվող հնարքերը, և 5, միգուցե 6 տարեկանում ես պատրաստ էի այդ ուղղով գնալ:

Ռիգայում, ուսումնական տարվա ընթացքում, Մելիքջանյանը անցկացնում էր իր ազատ ժամանակի մեծ մասը փորձելով պատճենել Դիսնեյի անիմատորների ոճերը։ Ամռանը նա վերսկսում էր իր կրկեսային ճանապարհային կյանքը[3]։

Չորս տարեկանում Մելիքջանյանը հայտնվում է 1984 թվականի արտադրության ռուսական ֆիլմում, ու չնայած նրան, որ իր մասնակցությամբ դրվագները ֆիլմի վերջնական տարբերակից ջնջվել էին, նրա կերպարը մնացել էր ֆիլմի պաստառի վրա[4]։ 12 տարեկանում, Մելիքջանյանը իր ընտանիքի հետ արտագաղթել է ԱՄՆ։

Նա հաճախել է William H. Turner Tech միջնակարգ դպրոց Մայամիում, և սովորել է վիդեոարտադրություն և 3-D անիմացիա։ Նա շարունակել էր զբաղվել դրանով Կերպարվեստի Միջազգային Ուսումնարանում, որը այժմ հայտնի է որպես Մայամիի արվեստի ու դիզայնի միջազգային համալսարան։

Նա ավարտել է ուսումնարանը կինոարտադրության ոլորտի կերպարվեստի բակալավրի կոչումով[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "A Patreonizing Announcement" ՅուԹյուբում
  2. «Captain Disillusion's Escape From the USSR». H3 Podcast. h3h3productions. 2018 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին – via YouTube.
  3. Thorp, Brandon K. (2009 թ․ դեկտեմբերի 24). «South Florida superhero Captain Disillusion talks ghosts, superpowers, and skepticism». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  4. «Alan Melikdjanian». IMDb. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին.
  5. Melikdjanian, Alan. «About Amelik». Amelik.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Մելիքջանյան» հոդվածին։