Ալան Դադլի Բուշ (անգլ.՝ Alan Dudley Bush դեկտեմբերի 22, 1900(1900-12-22)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 31, 1995(1995-10-31)[1][2], Ուոթֆորդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգահան, դիրիժոր, դաշնակահար։

Ալան Դադլի Բուշ
անգլ.՝ Alan Bush
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 22, 1900(1900-12-22)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 31, 1995(1995-10-31)[1][2] (94 տարեկան)
Մահվան վայրՈւոթֆորդ, Հարթֆորշիր, Արևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա և Հայգեյթի դպրոց
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դիրիժոր և դաշնակահար
ԱշխատավայրԵրաժշտության թագավորական ակադեմիա
ԿուսակցությունIndependent Labour Party?, Լեյբորիստական կուսակցություն և Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն[3]
ԱնդամությունԳԴՀ Արվեստների ակադեմիա
 Alan Bush Վիքիպահեստում

Ծնվել է ապահովված ընտանիքում, նրա մեծ պապը հիմնադրել է քիմիական արտադրության հաջողված արտադրություն։ 1918-ից 1922 թվականներին սովորել է Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայում, աշակերտել է Ֆրեդերիկ Կորդերի և Թոբամայաս Մատտեաի մոտ, սովորելու ընթացքում նվաճել է մի շարք ուսանողական մրցանակներ և պարգևներ։

Ուսանողական տարիներին գրել է առաջին ստեղծագործությունները դաշնամուրի հետ։ Ուսումն ավարտելուց հետո մինչև 1927 թվականը մասամբ ուսումնասիրել է որոշ ստեղծագործություններ Ջոն Այրլենդի ղեկավարությամբ։ Որպես դաշնակահար վարպետության դասեր է ստացել Բեննո Մոիսեևիչի մոտ, իսկ 1920-ական թվականների երկորդ կեսերին զբաղվել է Բեռլինում Արթուր Շնաբելի մոտ։

1925 թվականից մինչև 1954 թվականը դասավանդել է Երաժշտական թագավորական ակադեմիայում։ Ղեկավարել է Լոնդոնի բանվորական երգչախմբային միությունը։ 1936 թվականի հիմնել է բանվորական երաժշտական ասոցիացիան, իսկ 1941 թվականից դարձել է նրա պատվավոր նախագահը։ Բազմիցս հյուրախաղերով այցել է ԽՍՀՄ։

Պրոլետարական երաժշտական շարժման ակտիվ գործիչ է եղել։ Գրել է «Ուոթ Թայլեր» (1950), «Բլեքմուրի մարդիկ» (1955), «Շաքարեղեգ հավաքողները» (1962) օպերաները։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 611  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Դադլի Բուշ» հոդվածին։