Ալանխեի ամրոց (իսպ.՝ Castillo de Alange), պաշտպանական կառույց Իսպանիայի Բադախոս պրովինցիայի Ալանխե մունիցիպալիտետում[1]։ Տեղակայված է ծովի մակարդակից 485 մետր բարձրության վրա՝ Սեռո դե Կուլեբրա ապառաժուտ լեռան վրա, այդ պատճառով էլ կոչվում է նաև ամրոց դե լա Կուլեբրա[2]։ 1949 թվականի ապրիլի 22-ին հայտարարվել է Իսպանիայի պատմական հուշարձան[1]։ Ներկայում գտնվում է ավերված վիճակում, սակայն բաց է այցելության համար։

Ալանխեի ամրոց
իսպ.՝ Castillo de Alange
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորAlange?
Երկիր Իսպանիա
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Alange Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 

Ալանխեի ամրոցը կառուցվել է Իսպանիայում հռոմեական տիրապետության տարիներին։ Այդ ժամանակ այն կոչվել է Castrum Colubri, որտեղից էլ ծագում է Կուլեբրա անունը։ Տեղակայված լինելով հարթավայրից 200 մետր բարձրություն ունեցող ժայռի վրա՝ ամրոցը իշխող դիրք ունի Ալանխե գյուղի ու նրա շրջակա տարածության նկատմամբ։ Ամրոցից երևում են Մերիդան և Մատաչել ու Գվադիանա գետերի միախառնման վայրը (հյուսիսում), ինչպես նաև Ալանխեի հարթավայրն (արևմուտքում) ու ճահիճների հյուսիսային հատվածները (հարավում)։

Պիրենեյան թերակղզին գրավելուց հետո արաբները վերակառուցել են ամրոցը և կոչել Խինկս-ալ-Խանաշ։ Հետագայում ամրոցի անունը փոփոխությունների է ենթարկվել ու դարձել ալ-Անխ։ 1243-1245 թվականներին ամրոցն անցել է Սանտյագոյի օրդենի տիրապետության տակ, որն այն օգտագործել է մինչև 1550 թվականը, ինչից հետո ամրոցը լքվել է[2]։ Այն, ինչ պահպանվել է ներկայում, ստեղծվել են քրիստոնեական տիրապետության տարիներին կատարված վերակառուցման ժամանակ։ Ներկայում պահպանվում են մասնավորապես Պատվո աշտարակն ու պատերի մի մասը, ինչպես նաև Արևի դարպասները, որով կարելի է ամրոց մտնել Ալանխեի կողմից։ Ամրոցի ավերակներում կարելի է առանձնացնել Օրնաչոս ու Մոնտեմոլին բերդերը։

Ամրոցը կառուցված է իսլամական ոճով։ Ներկայում առավել ակնառու են քրիստոնեական տիրապետության շրջանում կատարված փոփոխությունները։ Պատերի մի մասն ու որոշ հատվածներ կառուցված են աղյուսից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Castillo de Alange». castillosnet.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 28 սեպտեմբերի, 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ալանխեի լքված ամրոցի պատմությունը». llave.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 28 սեպտեմբերի, 2016-ին. (ռուս.)

Արտաքին հղումներ խմբագրել