Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալագյազ (այլ կիրառումներ)

Ալագյազ, գյուղախումբ, Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում։ Տարածվում էր Արփայի աջակողմյան վտակ Եղեգիսի նրա աջ օժանդակ Սելիմի ավազաններում։ Հյուսիսից սահմանակից էր Նոր Բայազետ գավառի հետ։ Կենտրոնն Ալագյազ գյուղն էր, իսկ 1894 թ.-ին կենտրոն դարձավ Հասանքյանդ գյուղը։

Գյուղախումբ
Ալագյազ
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասՇարուր-Դարալագյազի գավառ
Այլ անվանումներԱպանա
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալագյազցի
Ժամային գոտիUTC+3

Գյուղախումբն ուներ 20 գյուղ (Հասանքյանդ, Քարագլուխ, Էրդափին և այլն), որտեղ բնակվում էին 874 ընտանիք[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 56

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն