Աթլին լիճ (անգլ.՝ Atlin Lake), լիճ Կանադայում, որը գտնվում է Բրիտանական Կոլումբիա և Յուկոն տարածքների սահմանին։


'
Կոորդինատներ
Երկիր Կանադա
Հայելու բացարձակ բարձրությունը 731 մ
Ավազանի մակերեսը 589 կմ²
Ծավալը 54 կմ³
Ամենամեծ խորությունը 283 մ
Միջին խորությունը 86 մ

Աշխարհագրություն խմբագրել

Կանադայի ամենամեծ լճերից մեկն է, որի ջրային մակերեսը 589 կմ² է, ընդհանուր մակերեսը՝ 775 կմ²։ Բրիտանական Կոլումբիայի առաջին ամենամեծ բնական լիճն է և մեծությամբ երկրորդ լիճը[1]։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 731 մ է, լճի մակարդակի տատանումները մինչև երկու մետր են։ Սառչում է դեկտեմբերից հունիս[2]։ Ջրի ծավալը` 54 կմ³ է, ջրբաժան տարածքը՝ 6004 կմ²։

Լիճը շատ երկար է և նեղ, լճի միայն հյուսիսային ծայրն է գտնվում է Յուկոնում, հիմնական մասը գտնվում է Բրիտանական Կոլումբիայում։ Լճի հարավային մասը Աթլին-Լեյք գավառական այգու մի մասն է։ Լճի արևելյան ափին է գտնվում նույնանուն գյուղը։

Պատմություն խմբագրել

 

1897-1898 թվականների ոսկե տենդի ժամանակ Յուկոն գետը հիմնական տրանսպորտային զարկերակն էր տասնյակ հազարավոր հետախույզների համար, որոնք գնում էին դեպի Դոուսոն։ Նրանցից շատերն ընտրում էին Աթլին և Թագիշ լճերի տարածքով անցնող ուղին։ 1898 թվականին Ֆրից Միլլերը և Քենեթ Մաքլարենը ոսկի գտան Փայն Կրիք (անգլ.՝ Pine Creek) գետի ափին, որը թափվում էր Աթլին լիճ, և լճի ափերին սկսվեց փոքր «ոսկու տենդ», որի բուռն շրջանում Աթլին քաղաքում և նրա շրջակայքում ապրում էր 5000 մարդ։ Այսօր այդտեղ շարունակվում է ոսկու արդյունահանումը, բայց շատ ավելի փոքր չափերով։ Տեղի բնակիչների համար հիմնական կարևորությունը ներկայումս զբոսաշրջությունն է։ Լիճը և նրա մերձակայքը՝ շրջակա լեռների գեղեցկությամբ, հիանալի ձկնորսությունն ու որսը գրավում է զբոսաշրջիկներին։

Տլինգիտյան լեզվով լճի անունը նշանակում է «մեծ ջուր» կամ «փոթորկոտ ջուր»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Атлас Канады». atlas.nrcan.gc.ca (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին. (таблицы крупных озёр по провинциям и другая информация)
  2. «База данных по озёрам мира Международного комитета по проблемам озёр (Word Lake Database, International Lake Environment Committee)». wldb.ilec.or.jp. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  3. «Canadian Encyclopedia». www.thecanadianencyclopedia.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթլին (լիճ)» հոդվածին։