Աթենեոս
Աթենեոս կամ Աթենեոս Նավկրատոսցի (հին հուն․՝ Ἀθήναιος Ναυκρατίτης, Ἀθηναῖος Ναυκρατίτης, լատ.՝ Athenaeus), 2-3 դդ. հույն հռետոր և քերականագետ, ծագումով Եգիպտոսի Նավկրատիս քաղաքից։ Սկզբում ապրել է Ալեքսանդրիայում, այնուհետև տեղափոխվել է Հռոմ։ Հեղինակ է գրեթե ամբողջությամբ մեզ հասած «Սոփեստների խնջույքը» երկի (15 գիրք, հին հուն․՝ Δειπνοσοφισταί)։ Երկում ներկայացված է 30 սոփեստների կողմից տարվող երևակայական երկխոսություն, որոնք խոսում են հին հույների բարքերի, մասնավոր և հասարակական կյանքի, արվեստի, մշակույթի, գրականության և քերականության տարբեր բնագավառների և այլ առարկաների մասին։ «Սոփեստների խնջույք» երկը անտիկ պատմության և մշակույթի կարևոր սկզբնաղբյուր է։
Աթենեոս | |
---|---|
Ծնվել է | մոտ. 170 |
Ծննդավայր | Նաուկրատիս, Բուհեյրա, Եգիպտոս |
Մահացել է | ոչ վաղ քան 223 |
Քաղաքացիություն | history of the Roman Empire from 27 BCE to 395 AD? |
Երկեր | Deipnosophistae? |
Մասնագիտություն | գրող, Հռետոր և բանաստեղծ |
Athenaeus Վիքիպահեստում |