Աթանաս Տարոնացի
Աթանաս Տարոնացի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), VI դարի տոմարագետ, ժամանակագիր։ Գլակա Սուրբ Կարապետի վանքի վանահայր։ 554 թվականի Դվինի ժողովի որոշմամբ Աղեքսանդրյան (Էասյան) տոմարի հիման վրա վերակազմել է հայոց շարժական հին տոմարը։ Մեզ է հասել նրա՝ հետագայում խմբագրված «Ժամանակագրությունը» (Մատենադարան, ձեռ. № 2679)։
Աթանաս Տարոնացի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | տոմարագետ |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ Ա, էջ 127)։ |