Աթաբասկա համալսարան (անգլ.՝ Athabasca University), գտնվում է Կանադայի Ալբերտա նահանգի Աթաբասկա քաղաքում։ Ամենամեծ հեռավար ուսուցման համալսարանը՝ ավելի քան 37 հազար ուսանողներով։ Համալսարանի ուսանողները ներկայացնում են Կանադայի բոլոր նահանգներն ու տարածքները, ինչպես նաև աշխարհի 84 երկրներ[12]։

Աթաբասկա համալսարան
անգլ.՝ Athabasca University[1]
Изображение логотипа
Տեսակautonomous university?, comprehensive academic and research university?, distance education university?, հասարակական համալսարան և Կորպորացիա
Հիմնադրված էհունիսի 25, 1970[2]
ԱնդամակցությունՀամալսարանների համագործակցային կազմակերպություն[3], Universities Canada?[4], ORCID[5], Open Education Global?[6], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[7], Digital Research Alliance of Canada?[8], Canadian Federation for the Humanities and Social Sciences?[9], International Council for Open and Distance Education?[10] և Canadian Research Knowledge Network?[11]
Երկիր Կանադա
ՏեղագրությունAthabasca?
Հասցե1 University Drive, Athabasca, Alberta T9S 3A3
Կայքathabascau.ca(անգլ.)
Աթաբասկա համալսարան (Կանադա)##
Աթաբասկա համալսարան (Կանադա)
Աթաբասկա համալսարան, Կանադա
 Athabasca University Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Համալսարանը ձևավորվել է Ալբերտայի կառավարության կողմից 1970 թվականի հունիսի 25 -ին՝ որպես ավանդական համալսարան, սակայն, արդեն 1972 թվականին մեկնարկեց հեռավար ուսուցում ունեցող բաց համալսարանի փորձնական նախագիծը։ 1978 թվականին Աթաբասկա համալսարանը դարձավ նահանգի չորրորդ ինքնակառավարվող համալսարանը[13]։

Մինչև 1984 թվականը համալսարանը գտնվում էր Էդմոնտոնում։ Նահաննգի ապակենտրոնացման քաղաքականության համաձայն, որն իրականացվում էր այն ժամանակ, համալսարանը տեղափոխվեց Աթաբասկա, Էդմոնտոնից 145 կմ հյուսիս:Բացի այդ, հին մասնաշենքն արդեն չափազանց փոքր էր ուսումնական հաստատության համար։ Տեղափոխության հետ մեկտեղ համալսարանական մասնաշենքեր ձևավորվեցին Կալգարիում, Էդմոնտոնում և Ֆորտ Մաքմուրիում։ Վերջինս փակվել է 2000 թվականին[13]։

1980-ականներին համալսարանը սկսեց մշակել հեռավար ուսուցման MBA (Master of Business Administration) ծրագիր և դարձավ առաջին կրթական հաստատությունը, որը գործարկեց նման ծրագիր։ 1994 թվականին Աթաբասկա համալսարանը բացեց կառավարման նորարարական կենտրոն[13] ։

Կառուցվածքը խմբագրել

 
Համալսարանական քաղաք

2009 թվականի սեպտեմբերի 1-ին Աթաբասկա համալսարանը փոխեց իր ակադեմիական կառուցվածքը։ Ստեղծվեցին նոր ֆակուլտետներ, որոնց հիման վրա գործում են տարբեր կենտրոններ։ Բիզնեսի ֆակուլտետը բակալավրիատի դասընթացների և ծրագրերի շարք է, ինչպես նաև MBA (Master of Business Administration) ծրագրերով ինովացիոն կառավարման կենտրոն։

Ինովացիոն կառավարման կենտրոն խմբագրել

Կենտրոնը, որը ձևավորվել է 1994 թվականին, գտնվում է Սենտ Ալբերտ բնակավայրում։ Կենտրոնը հնարավորություն է տալիս հեռավար ուսուցմամբ ստանալ բիզնեսի կառավարման մագիստրոսի կամ դոկտորի աստիճան։ Սա իր տեսակի մեջ առաջին հեռավար կրթական կենտրոնն է աշխարհում։ Կենտրոնը բազմիցս ընդգրկվել է թոփ կենտրոնների ցուցակներում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.qp.alberta.ca/1266.cfm?page=2004_050.cfm&leg_type=Regs&isbncln=9780779759439
  2. https://www.athabascau.ca/aboutau/history.html
  3. https://web.archive.org/web/20210629225326/https://www.acu.ac.uk/our-members/
  4. https://web.archive.org/web/20210812231046/https://www.univcan.ca/universities/member-universities/
  5. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  6. https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
  7. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  8. https://web.archive.org/web/20221214213749/https://alliancecan.ca/en/membership/our-members
  9. https://web.archive.org/web/20231009110100/https://www.federationhss.ca/en/membership/our-members
  10. https://web.archive.org/web/20240407191925/https://www.icde.org/members-community/
  11. https://web.archive.org/web/20230904115855/https://www.crkn-rcdr.ca/en/members
  12. «Athabasca University at a Glance» (անգլերեն). Университет Атабаски. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.
  13. 13,0 13,1 13,2 «История» (անգլերեն). Университет Атабаски. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթաբասկա համալսարան» հոդվածին։