Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր

«Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրվել է 1901 թվականի օգոստոսի 6-ին, ՈՒրավելում։

«Ազնիվ տիկնայք, ջահել հյուրեր…»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել է1901 թվական
ՎիքիդարանԱզնիվ տիկնայք, ջահել հյուրեր

Ստեղծման պատմություն

խմբագրել

Գրվել է 1901 թվականի օգոստոսի 6-ին, ՈՒրավելում՝ Հարություն Հարությունյանի տանը, բանաստեղծի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ, Մարիամ Տեր-Հովհաննիսյանի (Հետագայում Տեր-Գրիգորյան) ալբոմում։

Առաջին անգամ տպագրվել է 1933 թվականին, «Գրական թերթ» ամսագրի 22-րդ համարում՝ խմբագրության հետևյալ ծանոթագրությամբ. «Մեր մեծ այս անտիպ էջը մեզ տրամադրեց ընկեր Ստեփան Կանայանը, որը բնագիրն ստացել է 1928 թվին Կիսլովոդսկում, Մարիամ Տեր-Հովհաննիսյանից (Տեր-Գրիգորյան)։ Բանաստեղծությունը գրված է ՈՒրավել ամառանոցում(Ախալցխայի մոտ), հանպատրաստից, հիշյալ Մ. Տեր-Հովհաննիսյանի ալբոմում»։

Այնուհետև տպագրվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի առաջին հատորի 502 էջում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի Լիակատար Ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 663.