Ազդուաբանություն (հին հունարեն՝ ἔμφασις, «արտահայտչականություն»), առօրյա, բեմական, հռետորական, բանաստեղծական խոսքի հուզաարտահայտչական ուրույն կառուցում՝ առոգանության, ինտոնացիայի փոփոխությամբ լեզվական այլ միջոցներով և հռետորական տարբեր ձևերով։ Գրականության լեզվում հատկանշական է առանձնապես քնարական ստեղծագործություններին[1][2]։

Ազդուաբանությունը կարող է իրականացվել հետևյալ կերպ․

  • Շեշտա-առոգանական մեթոդ․ ձայնը բարձրացնելով կամ իջացնելով, բառերի վրա շեշտի փոփոխությամբ, ընդգծվող բառի երկար արտասանությամբ
  • Հռետորական ձևերի կիրառություն․ տարբեր կրկնություններ, բառերի անսովոր դասավորություն
  • Դիմում
  • Ձայնարկություններ[3]
  • Գրավոր ձևով կարող է օգտագործվել նաև տեքստի ֆորմատի փոփոխությունը, օրինակ՝ շեղատառ գիրը, մեծատառ տառերով բառերի օգտագործումը և այլն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 3։
  2. «эмфаз». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. Стариченок В. Д. Большой лингвистический словарь. — Ростов-на-Дону, 2008.