Ազգային հակաբուլինգային կենտրոն

Ազգային հակաբուլինգային հետազոտությունների և ռեսուրսների կենտրոնը (ABC) հետազոտական և ռեսուրսային հաստատություն է, որը գործում է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Սիթի համալսարանում։ Սովորաբար անվանվում է հակաբուլինգային կենտրոն կամ ABC ( Anti-Bullying Centre):

Դուբլինի Թրինիթի քոլեջում պրոֆեսոր Մոնա Օ'Մուրի կողմից 1996 թվականին հիմնադրվել է բուլինգային վարքագծի ուսումնասիրմանը նվիրված կենտրոն[1], որը 2012 թվականին՝ քոլեջից այդ պրոֆեսորի հեռանալուց հետո, փակվել է։

Պաշտոնական կորպորատիվ պատկերանշան Դուբլինի Սիթի համալսարանի Ազգային հակաբուլինգային հետազոտական և ռեսուրսների կենտրոնի համար:

Որպես ազգային կենտրոն հաստատվելը

խմբագրել

2014 թվականի հունվարին պրոֆ. Օ'Մուրը Դուբլինի Սիթի համալսարանում, աշխատանքի է անցել որպես օժանդակ պրոֆեսոր[2], և այդ համալսարանում բացվել է հակաբուլինգային կենտրոն, որը գտնվում է դոկտոր Ջեյմս Օ'Հիգինս Նորմանի ակադեմիական ղեկավարման ներքո[3]։

2014 թվականի մայիսին Կենտրոնը վերագործարկվել է որպես Ազգային հակաբուլինգային հետազոտական և ռեսուրսների կենտրոն։ Այդ առիթով համալսարանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Իռլանդիայի կրթության և հմտությունների նախարարը հայտարարել է[4], որ իր վարչությունը ֆինանսավորում է տրամադրելու Հակաբուլինգային կենտրոնին[5]։

 
Կիբեռհարձակումների դեմ 1-ին ազգային կոնֆերանս, բանախոսներ՝ Նիք Միլլեր (Ֆեյսբուք), Ջեֆրի Շենոն (Փաստաբան) և Մերի Միտչել Օ'Քոնոր Թ.Դ.

Կենտրոնի նպատակներն են.

  • Հետազոտություն իրականացնել աշխատավայրերում և ուսումնական հաստատություններում բուլինգի բազմաստիճան և բազմագործոն բնույթի վերաբերյալ։
  • Բուլինգային վարքագծի ավելի մեծ տեղեկացվածության և ըմբռնման ստեղծում։
  • Այն ուղիների և միջոցների խթանում, որոնցով հնարավոր է կանխել կամ նվազեցնել բուլինգային վարքագիծը։
  • Աջակցել բուլինգի դեմ գործողությունների ազգային ծրագրի իրականացմանը[6]։

2014 թվականի սեպտեմբերին Կենտրոնը Դուբլինի ամրոցում հյուրընկալել է կիբեռհարձակումների դեմ պայքարին նվիրված 1-ին համաժողովը, որի կազմակերպմանն աջակցել է Իռլանդիայի կառավարությունը։ Համաժողովին մասնակցել են բոլոր խոշոր սոցիալական ցանցերի ներկայացուցիչները[7]։

Հետազոտական գործունեություն

խմբագրել

Կենտրոնի հետազոտողներն արդեն ձեռնարկել են առաջին հետազոտությունները Իռլանդիայի դպրոցներում[8], աշխատավայրերում[9], ընդհանրապես՝ բուլինգային հոմոֆոբ դրսևորումները այդ երկրում, հրապարակել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները[10] և նպաստել են դպրոցներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում բուլինգային վարքագծի կանխարգելման և նվազեցման շարունակական նախաձեռնություններին։ Նրանց հրապարակումներից հիշարժան են հատկապես աշխատավայրերում բուլինգի վերաբերյալ աշխատանքային խմբի զեկույցը (2000 թ.)[11] և բուլինգի դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագիրը (2013 թ.)[12]:

Կենտրոնի աշխատակազմը զգալի ֆինանսավորում է ստացել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամից, Կրթության վարչությունից, Առողջապահության և անվտանգության մարմնից, Իռլանդիայի հետազոտական խորհրդից, Հավասարության մարմնից և ԵՄ-ից՝ դպրոցներում բուլինգի և բռնության դրսևորումների վերաբերյալ հետազոտական ծրագրերի իրականացման համար։ ABC-ի աշխատակազմը մասնակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ավելի քան 13 հետազոտական նախագծերի, որոնք վերաբերել են բուլինգի և կիբեռհարձակումներ կանխարգելմանըլ[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Mona O'Moore - M - O - Authors Veritas Publications». Veritasbooksonline.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  2. «Prof. Mona O'Moore Appointed Adjunct to School of Education Studies | DCU». Dcu.ie. 2013 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  3. Katherine Donnelly Education Editor (2014 թ․ մայիսի 12). «Bullies use boys, body shape and party snubs to taunt teenage girls». Independent.ie. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  4. Smyth, Liz (2014 թ․ մայիսի 21). «Thumbs Up for National Anti-Bullying Centre - DCU - Saint Dominic's Secondary School». Stdominicsballyfermot.ie. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  5. accedded on 6 June 2014.
  6. 6,0 6,1 accessed online 6 June 2014.
  7. Twitter chief highlights user role in tackling cyberbullying Facebook says it can not stop underage children setting up accounts. Irish Times. 2 September 2014.
  8. M.O'Moore, C.Kirkham & M.Smith, Bullying in Schools in Ireland : A Nationwide Study, Irish Educational Studies, 17, 1998, p255 - 271.
  9. O'Moore, M. National Survey on Workplace Bullying. Dublin. Anti-Bullying Centre. 2000.
  10. O'Higgins Norman, J. Survey of Teachers on Homophobic Bullying in Irish Second-Level Schools (2005).
  11. Dignity at Work, The Challenge of Workplace Bullying, Report of the Taskforce on Workplace Bullying (2000) accessed online 6 June 2014 at «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. Department of Education & Skills, Action Plan on Bullying. Dublin. 2013. accessed online on 6 June 2014 at http://www.education.ie/en/Publications/Education-Reports/Action-Plan-On-Bullying-2013.pdf.

Արտաքին հղումներ

խմբագրել